Ամրոյանը նվաճեց փոքր ոսկի հրում վարժությունում ԵԱ-2026-ում, սակայն մնաց առանց արդյունքի երկամարտում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ ծանրամարտիկ Աննա Ամրոյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ հրում վարժությունում 2026 թվականի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում՝ մինչև 77 կգ քաշային կարգում։
20-ամյա մարզուհին վստահ հանդես եկավ հրում վարժությունում՝ հաջողությամբ բարձրացնելով 125, 133 և 136 կգ։ Վերջին արդյունքը դարձավ Եվրոպայի երիտասարդական նոր ռեկորդ և ապահովեց նրա հաղթանակը այս վարժությունում։
Սակայն պոկում վարժությունում Ամրոյանը չկարողացավ գրանցել հաջող արդյունք․ նա երեք փորձ կատարեց 102 և 104 կգ քաշերով, սակայն չհաջողվեց ամրագրել ոչ մի բարձրացում։ Արդյունքում մարզուհին մնաց առանց արդյունքի երկամարտում։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ալինա Սուկիասյանը զբաղեցրեց 14-րդ տեղը՝ 220 կգ արդյունքով (100 կգ պոկում, 120 կգ հրում)։
Մինչև 77 կգ քաշային կարգում հաղթող դարձավ Ժանետ Իլիսիոնին (Ֆինլանդիա)՝ 247 կգ (113+134) արդյունքով։ Արծաթե մեդալը նվաճեց ռուսաստանցի Վարվառա Կուզմինովան՝ 244 կգ (112+132), իսկ բրոնզը՝ Իրինա Դոմբրոսկայի՝ 243 կգ (110+133) արդյունքով։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0