Վիճակահանություն և հայ ազատ ոճի ըմբիշների առաջին մրցակիցները ԵԱ-2026-ում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Ապրիլի 24-ին Տիրանա քաղաքում կմեկնարկի ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն–2026-ը։ Այսօր արդեն տեղի է ունեցել մրցաշարի վիճակահանությունը։
Մրցումների առաջին օրը կանցկացվեն նախնական գոտեմարտեր հինգ քաշային կարգերում՝ մինչև 57, 65, 70, 79 և 97 կգ։
Մինչև 61, 74, 86, 92 և 125 կգ քաշային կարգերը կմեկնարկեն ապրիլի 25-ին։
Մրցաշարի ուղիղ հեռարձակումները հասանելի կլինեն UWW+ պաշտոնական հարթակում (United World Wrestling)։ Դիտման համար անհրաժեշտ է բաժանորդագրություն։
Մենք կհրապարակենք անվճար դիտման մասին տեղեկություն մեր Telegram ալիքում և առանձին՝ Sportaran.com կայքում։
Վիճակահանություն․ հայ ըմբիշների առաջին մրցակիցները
- 57 կգ (1/8): Մանվել Խնձրցյան – Հորստ Լեհր (Գերմանիա)
- 61 կգ (1/8): Արսեն Հարությունյան – Վլադիմիր Եգորով (Հս. Մակեդոնիա)
- 65 կգ (1/8): Վազգեն Թևանյան – Խամզատ Արսամերզուև (Ֆրանսիա)
- 70 կգ (1/8): Դավիթ Մարգարյան – Ալեքսեյ Բորուտա (Ուկրաինա)
- 74 կգ (1/8): Նարեկ Հարությունյան – Իոն Մարչու (Մոլդովա)
- 79 կգ (1/8): Գրայր Ալիխանյան – Ահմեդ Ուսմանով (Ռուսաստան)
- 86 կգ: չկա
- 92 կգ (1/8): Մուշեղ Մկրտչյան – Ահմեդ Բատաև (Բուլղարիա)
- 97 կգ: չկա
- 125 կգ (1/8): Խաչատուր Խաչատրյան – Կամիլ Կոշչիոլեկ (Լեհաստան)
Բոլոր մրցաշարային ցանցերը՝ ԵԱ-2026 ազատ ոճի ըմբշամարտում։










Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0