Վիճահարույց կիսաեզրափակիչ ԵԱ-2026-ում․ Թևանյան — Մագոմեդով գոտեմարտի ելքը հարցեր է առաջացրել
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
2026 թվականի ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մինչև 65 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Տիրանայում հանդիպեցին Վազգեն Թևանյանը և Բաշիր Մագոմեդովը։
Գոտեմարտն ավարտվեց 3:3 հաշվով։ Հաղթանակը տրվեց Մագոմեդովին՝ վերջին արդյունավետ գործողության չափանիշով։
Սակայն գոտեմարտի ավարտը լուրջ վեճերի պատճառ դարձավ։ Վերջնական սուլիչից մի քանի վայրկյան առաջ, հայկական կողմի կարծիքով, Մագոմեդովը դուրս էր եկել գորգի սահմաններից, ինչը պետք է վճռորոշ միավոր բերեր Թևանյանին։ Դրվագը տեղի է ունեցել անմիջապես մրցավարի աչքի առաջ, սակայն խախտումը չի արձանագրվել։
Ահա լուսանկարը։

Իրավիճակը բարդացավ այն հանգամանքով, որ Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը այդ պահին արդեն օգտագործել էր իր չելենջի իրավունքը առաջին պարբերությունում։ Այդ ժամանակ բողոքը չի բավարարվել, և մեկ միավոր ավելացվել է Մագոմեդովի հաշվին, ինչն էլ ի վերջո հանգեցրել է 3:3 հաշվին։ Թիմի ներկայացուցիչների կարծիքով՝ հենց այդ դրվագն է վճռորոշ ազդեցություն ունեցել գոտեմարտի ելքի վրա։
Այսպիսով, մինչև 65 կգ քաշային կարգի եզրափակիչում կհանդիպեն Բաշիր Մագոմեդովը (Ռուսաստան) և Իսլամ Դուդաևը (Ալբանիա)։
Միջադեպը արդեն լայն քննարկում է առաջացրել մասնագետների և երկրպագուների շրջանում, ինչպես նաև հարցեր է բարձրացրել 2026 թվականի ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մրցավարության որակի վերաբերյալ։ Ավելի վաղ հունահռոմեական ոճի ըմբշամարտում ևս կոպտորեն խլվել էր Կարեն Ասլանյանի (63 կգ) հաղթանակը՝ կրկին ռուսաստանցի Սերգեյ Եմելինի դեմ գոտեմարտում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0