Հայաստանի Մ17 հավաքականը հրապարակել է Եվրո-2027-ի ընտրական խաղերի հայտացուցակը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Մհեր Միրումյանը 23 ֆուտբոլիստի է հրավիրել՝ մասնակցելու Եվրոպայի 2026/27 մրցաշրջանի առաջնության որակավորման առաջին փուլի նախապատրաստական հավաքին։ Ուսումնամարզական հավաքը կանցկացվի նոյեմբերի 6-ից 17-ը, իսկ Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Ֆրանսիայի, Իտալիայի և Լյուքսեմբուրգի հավաքականները։
Ընտրական փուլի բոլոր երեք հանդիպումները տեղի կունենան Երևանում՝ նոյեմբերի 11-ից 17-ը։
Հայաստանի հավաքականի հայտացուցակում ընդգրկված են երեք դարպասապահ, ութ պաշտպան, տասը կիսապաշտպան և երկու հարձակվող։ Հրավիրված ֆուտբոլիստների մեծ մասը ներկայացնում է հայկական ակումբներ, հիմնականում՝ «Ուրարտուն» և «Փյունիկը»։
Միևնույն ժամանակ, կազմում ընդգրկված են արտերկրում հանդես եկող երեք ֆուտբոլիստներ՝ ամերիկյան «Գալաքսիի» պաշտպան Քոլին Մալինզը, ռուսական «Ռոդինայի» ֆուտբոլիստ Նարեկ Օսիպյանը և իսպանական «Մարսետի» կիսապաշտպան Նելսոն Ասոյանը։
Հայաստանի Մ17 հավաքականի ամբողջական կազմը
Դարպասապահներ
-
Սարգիս Պետրոսյան — «Ակադեմիա»
-
Գևորգ Ղազարյան — «Ուրարտու»
-
Կարեն Ղազարյան — «Ուրարտու»
Պաշտպաններ
-
Գոռ Մկրտչյան — «Ակադեմիա»
-
Էդգար Պետրոսյան — «Ուրարտու»
-
Ռոբերտ Հովաքիմյան — «Փյունիկ»
-
Հայկ Ասատրյան — «Փյունիկ»
-
Արեն Բաբայան — «Արարատ-Արմենիա»
-
Քոլին Մալինզ — «Գալաքսի» (ԱՄՆ)
-
Նարեկ Օսիպյան — «Ռոդինա» (Ռուսաստան)
-
Արտյոմ Հարթենյան — «Փյունիկ»
Կիսապաշտպաններ
-
Գրիգ Մխիթարյան — «Ակադեմիա»
-
Սամվել Պետրոսյան — «Ուրարտու»
-
Հրանտ Հովհաննիսյան — «Ուրարտու»
-
Բենիամին Բեգլարյան — «Ուրարտու»
-
Արման Սեխլյան — «Ուրարտու»
-
Սամվել Բեգլարյան — «Ուրարտու»
-
Ալեքս Գասպարյան — «Փյունիկ»
-
Գրիգոր Հարությունյան — «Փյունիկ»
-
Էրիկ Վուվունիկյան — ԲԿՄԱ
-
Նելսոն Ասոյան — «Մարսետ» (Իսպանիա)
Հարձակվողներ
-
Հակոբ Ղարիբյան — «Ուրարտու»
-
Խաչատուր Գևորգյան — «Փյունիկ»
Հայաստանի Մ17 հավաքականի հանդիպումների ժամանակացույցը
-
Նոյեմբերի 11, 15:00 — Ֆրանսիա – Հայաստան
-
Նոյեմբերի 14, 15:00 — Իտալիա – Հայաստան
-
Նոյեմբերի 17, 14:00 — Հայաստան – Լյուքսեմբուրգ
Բոլոր հանդիպումները կանցկացվեն Երևանում։ Ժամերը նշված են Երևանի ժամանակով։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0