«Ռոստովը» Բայրամյանի կազմում դուրս եկավ Ռուսաստանի Գավաթի սուպերֆինալ՝ հաղթելով «Սպարտակին»
Ֆուտբոլային «Ռոստով» ակումբը դուրս եկավ Ռուսաստանի Գավաթի սուպերֆինալ՝ հաղթելով Մոսկվայի «Սպարտակին» Մարզերի ուղու եզրափակչում՝ 2:1 հաշվով։
Խաղը լարված և դրամատիկ էր։ Հաղթական գոլը 78-րդ րոպեին խփեց Նիկոլայ Կոմլիչենկոն՝ «Ռոստովին» ապահովելով տոմս դեպի մրցաշարի վճռորոշ փուլ։ Վերջին րոպեներին խաղադաշտում կրքերը բորբոքվեցին․ սկզբում՝ 84-րդ րոպեին, կարմիր քարտ ստացավ «Սպարտակի» խաղացող Ուգալդեն, իսկ ավելացված ժամանակում՝ 95-րդ րոպեին, դաշտը լքեց նաև Ումյարովը՝ կոպիտ խաղի համար։
«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը զգալիորեն ուժեղացրեց թիմի խաղը՝ դաշտ դուրս գալով 73-րդ րոպեին։
Ռուսաստանի Գավաթի սուպերֆինալը կկայանա հունիսի 1-ին։ «Ռոստովը» կմրցի ՌՊԼ ուղու հաղթող՝ ЦСКА-ի հետ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0