«Պուշկաշ Ակադեմիան» և «Ֆերենցվարոշը» չեմպիոնական խաղում ոչ ոքի խաղացին. Գեորգի Հարությունյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը
Հունգարիայի առաջնության 30-րդ տուրի կենտրոնական խաղում «Պուշկաշ Ակադեմիան» և մրցաշարի առաջատար «Ֆերենցվարոշը» 1։1 ոչ ոքի խաղացին։ Այս հանդիպումը կարող էր վճռական լինել չեմպիոնի պայքարում, սակայն ոչ ոքին պահպանեց մրցաշարային հավասարակշռությունը։
Երեք տուր առաջ «Պուշկաշ Ակադեմիան» շարունակում է 3 միավորով հետ մնալ «Ֆերենցվարոշից», իսկ հավասար միավորների դեպքում առավելությունը կլինի բուդապեշտյան ակումբի կողմը։
Գեորգի Հարությունյանը հանդիպմանը մասնակցեց որպես հենակետային կիսապաշտպան՝ խաղալով ամբողջ 90 րոպեն։ Հայ կիսապաշտպանը վստահ հանդես եկավ պաշտպանական գործողություններում՝ ակտիվորեն պայքարելով և խանգարելով մրցակցի գրոհներին։
Գեորգի Հարությունյանի վիճակագրությունը խաղում.
-
Խաղաժամանակ՝ 90+ րոպե
-
Ճշգրիտ փոխանցումներ՝ 22 (69%)
-
Երկար փոխանցումներ՝ 3-ը 7-ից
-
Հաղթած մենամարտեր՝ 3-ը 9-ից
-
Օդային մենամարտեր՝ 4-ը 6-ից
-
Գնդակկորուստներ՝ 11
-
Խախտումներ՝ 2
-
Գնդակահանություններ՝ 4
-
Դիմացկուն հարվածների արգելափակում՝ 1
-
Ընթացիկ փոխանցման կտրումներ՝ 1
-
Գնդակազրկումներ՝ 3
-
SofaScore գնահատական՝ 6.6
«Պուշկաշ Ակադեմիան» առաջիկա տուրում կշարունակի պայքարել յուրաքանչյուր միավորի համար՝ պահելով չեմպիոնական հույսերը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0