Գևորգ Դիարբյանը գոլ խփեց և գոլային փոխանցում կատարեց MLS Next Pro-ի խաղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
23-ամյա հայ կիսապաշտպան Գևորգ Դիարբյանը փայլուն հանդիպում անցկացրեց New England Revolution II-ի կազմում՝ հանդես գալով Toronto II-ի դեմ ամերիկյան MLS Next Pro լիգայի խաղում (ԱՄՆ-ի ուժով երկրորդ լիգա)։
Հիմնական ժամանակում թիմերը խաղացին ոչ-ոքի՝ 3։3, ինչից հետո հաղթողը որոշվեց 11 մետրանոց հարվածաշարով՝ ըստ լիգայի կարգի։ Ավելի հաջողակ էր Դիարբյանի թիմը՝ New England Revolution II-ն հաղթեց հարվածաշարում և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։
Գևորգը արդյունավետ գործողություններով աչքի ընկավ իր թիմի երեք գոլերից երկուսում․ նախ նա գոլային փոխանցում կատարեց առաջին գոլի ժամանակ, այնուհետև ինքն էր հեղինակ դարձավ երկրորդի՝ ցուցադրելով տեխնիկայի և վստահ խաղի լավ օրինակ։ Դրանք Դիարբյանի առաջին արդյունավետ գործողություններն են ընթացիկ մրցաշրջանում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0