SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Նեմանի» ֆուտբոլիստները կիսվել են Հայաստանում առաջին տպավորություններով՝ «Ուրարտուի» հետ հանդիպումից առաջ


«Նեմանի» ֆուտբոլիստները կիսվել են Հայաստանում առաջին տպավորություններով՝ «Ուրարտուի» հետ հանդիպումից առաջ
Ֆուտբոլ 💬 Comment

Երևանյան «Ուրարտուի» և գրոդնոյական «Նեմանի» միջև Կոնֆերենցիայի լիգայի որակավորման փուլի առաջին խաղից առաջ բելառուսական թիմի ֆուտբոլիստները պատմեցին Հայաստանում գտնվելու առաջին օրերի մասին և կիսվեցին առաջիկա հանդիպումից ունեցած ակնկալիքներով:

Հատված sport5.by կայքին տված հարցազրույցից։

Ուկրաինացի պաշտպան Յուրի Պանտյան նշեց, որ Երեւանում ընդունելությունն կազմակերպված էր, իսկ եղանակը՝ հարմարավետ. Նրա խոսքով, թեև Հայաստանում առաջին անգամ է, սակայն պայմաններն իրեն լիովին գոհացնում են.

«Ակնկալում էի, որ ավելի շոգ կլինի։ Եղանակը շատ հարմար է։ Ամեն ինչ իր տեղում է՝ արհեստական խաղադաշտը, հիմնական դաշտը։ Կարծում եմ՝ սա հարմար է»:

Պանտյան խոստովանեց, որ դեռ լավագույն մարզավիճակում չէ, սակայն մոտեցումն ու տրամադրությունը դրական են.

«Խաղային տոնուսը կա՝ դա լավ է։ Հոգնածություն չկա, խաղը ամեն ինչ կցուցադրի»:

Կիսապաշտպան Միխայիլ Կոզլովը լրագրողների հետ բարձրացել էր Կասկադ, որտեղից երևում է Արարատը, և կիսվել էր Հայաստանի մայրաքաղաքի մասին տպավորություններով.

«Քաղաքի կենտրոնում շատ գեղեցիկ է՝ կանաչապատ տարածքներ, սրճարաններ, հանգստի մթնոլորտ։ Բայց կենտրոնից դուրս՝ բոլորովին այլ պատկեր է»:

Նա նշեց, որ Երևանում եվրոպական ակումբային հանդիպման մթնոլորտ չկար.

«Ոչ պաստառներ կան, ոչ գովազդ, ոչ ակումբային խորհրդանիշներ։ Եթե մենք խաղայինք Գրոդնոյում, ողջ քաղաքը կապրեր ֆուտբոլով»:

«Նեմանի» մեկ այլ կիսապաշտպան՝ Սերգեյ Պուշնյակովը, որը ապաքինվում է վնասվածքից, ոգևորությամբ է սպասում իր առաջին եվրոպական խաղին.

«Երբ տեղափոխվում էի «Նեման», երազում էի եվրագավաթներին մասնակցել։ Շատ ցավալի էր վնասվածք ստանալ գավաթի եզրից առաջ։ Բայց հիմա վերքն արդեն գրեթե բուժվել է, և ես պատրաստ եմ աշխատել»:

Պուշնյակովի կարծիքով՝ «Ուրարտուի» առավելությունն է՝ տնային խաղը, բայց խաղային դադարն էլ կարող է ազդեցություն ունենալ.

«Միգուցե նրանք թարմ են, բայց մենք այս ընթացքում ավելի խաղակցված ենք դարձել։ Ամեն ինչ կցուցադրի խաղը»:

«Ուրարտուի» և «Նեմանի» միջև հանդիպումը կկայանա հուլիսի 10-ին՝ Երևանում։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 20:30-ին։

Խաղի նախաբանում. Ուրարտու — Նեման. եվրոպական բախում


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։