«Ֆարուլ»-ը ավարտեց մրցաշրջանը եվրագավաթներից դուրս մնալով․ Նարեկ Գրիգորյանն անցկացրեց կայուն տարի
2024/25 մրցաշրջանը անհաջողությամբ ավարտվեց «Ֆարուլ»-ի համար՝ թիմը չկարողացավ ապահովել տեղ եվրագավաթային գոտում։ Ռումինիայի առաջնության վերջին տուրում Կոնստանցայի ակումբը ոչ ոքի՝ 0:0 խաղաց «Օցելուլի» հետ և Սուպերլիգայի աղյուսակում գրավեց միայն 9-րդ տեղը։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը վերջին խաղում մասնակցեց 72 րոպե։ Ընդհանուր առմամբ, նա մասնակցեց առաջնության 37 հանդիպման՝ խփելով 7 գոլ։ Գրիգորյանը մեկ անգամ էլ աչքի ընկավ Ռումինիայի Գավաթում։
Թեև եվրագավաթներ չկան, մրցաշրջանն կարելի է համարել անձնական հաջողություն հայ կիսապաշտպանի համար, ով մշտապես ընդգրկված էր կազմում և ցուցադրում էր արդյունավետ խաղ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0