Դավիթ Աբրահամյանը զբաղեցրեց 5-րդ տեղը Թբիլիսիում անցկացվող ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում
Հայ ձյուդոյիստ Դավիթ Աբրահամյանը (66 կգ) հաջողությամբ հանդես եկավ 2026 թվականի ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում, որը անցկացվում է Թբիլիսիում։
23-ամյա մարզիկը վստահ մեկնարկեց մրցաշարը՝ հաղթանակներ տանելով Չեռնոգորիայի և Իսպանիայի փորձառու մրցակիցների նկատմամբ։ Սակայն քառորդ եզրափակչում Աբրահամյանը պարտվեց Եվրոպայի և աշխարհի առաջնությունների բրոնզե մեդալակիր Լուուկաս Սահային (Ֆինլանդիա)։
Սփոփիչ փուլում հայ ձյուդոյիստը ցուցադրեց մարտական ոգի՝ հաղթելով Եվրոպայի գործող չեմպիոն Դայկի Բուբբային (Ֆրանսիա)։ Այնուամենայնիվ, բրոնզե մեդալի համար պայքարում Աբրահամյանը պարտվեց ևս մեկ տիտղոսակիր ֆրանսիացի մարզիկի՝ Վալիդ Խյարին, և մրցաշարն ավարտեց 5-րդ տեղով։
Հատկանշական է, որ Աբրահամյանի համար սա միջազգային ձյուդո վերադարձ էր․ 2022 թվականից նա չէր մասնակցել ձյուդոյի մրցաշարերի՝ կենտրոնանալով սամբոյի մրցումների վրա։
Մրցումների առաջին օրը Հայաստանի մյուս ներկայացուցիչները՝ Վահե Աղասյանը և Աշիկ Անդրեյանը (երկուսն էլ՝ 60 կգ), ավարտեցին իրենց ելույթները՝ պարտվելով մեկնարկային գոտեմարտերում։
Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում առաջիկայում հանդես կգան Արտակ Թորոսյանը (73 կգ) և Գոռ Կարապետյանը (100 կգ)։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0