Եվրոպայի ձյուդոյի առաջնություն 2026․ ինչպես դիտել առցանց և մրցումների ժամանակացույց
Այսօր՝ ապրիլի 16-ին, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկում է 2026 թվականի ձյուդոյի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը։ Մրցումները կշարունակվեն մինչև ապրիլի 19-ը։ Մրցաշարին կմասնակցեն մոտ 400 մարզիկներ 46 երկրներից։
Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան հինգ ձյուդոիստներ, որոնց մասին մենք արդեն մանրամասն գրել էինք։
Եվրոպայի առաջնության բոլոր գոտեմարտերը հնարավոր կլինի դիտել ուղիղ հեռարձակմամբ JudoTV կայքում՝ անվճար գրանցումից հետո։
Մրցումների ժամանակացույց
Ապրիլի 16
Տղամարդիկ՝ 60 կգ, 66 կգ
Կանայք՝ 48 կգ, 52 կգ
Ապրիլի 17
Տղամարդիկ՝ 73 կգ
Կանայք՝ 57 կգ, 63 կգ
Ապրիլի 18
Տղամարդիկ՝ 81 կգ, 90 կգ
Կանայք՝ 70 կգ
Ապրիլի 19
Տղամարդիկ՝ 100 կգ, +100 կգ
Կանայք՝ 78 կգ, +78 կգ
Ամեն մրցումային օր ներառում է ինչպես նախնական փուլ, այնպես էլ եզրափակիչ բլոկ։
- Նախնական գոտեմարտեր՝ 10:30 (տեղական ժամանակով)
- Եզրափակիչ փուլ՝ 16:00
Վիճակահանությունն ու մրցաշարային ցանցերը յուրաքանչյուր քաշային կարգում կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ։
Հայ ձյուդոիստների առաջին մրցակիցները
60 կգ (1/16 եզրափակիչ)
Վահե Աղասյան — Արտյոմ Կոլասով (Բելառուս)
Աշիկ Անդրեյան — Իժակ Աշպիզ (Իսրայել)
66 կգ (1/16 եզրափակիչ)
Դավիդ Աբրահամյան — Յուսուֆ Նուրկովիչ (Չեռնոգորիա)
73 կգ (1/8 եզրափակիչ)
Արտակ Թորոսյան — Ժոան-Բենժամեն Գաբա (Ֆրանսիա)
100 կգ (1/16 եզրափակիչ)
Գոռ Կարապետյան — Պյոտր Կուչերա (Լեհաստան)
Նշենք, որ միաժամանակ Չինաստանում մեկնարկել է նաև 2026 թվականի Ասիայի ձյուդոյի առաջնությունը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0