SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Եվրոպայի 2026 թվականի ձյուդոյի առաջնություն․ երկրորդ օրվա արդյունքները


Եվրոպայի 2026 թվականի ձյուդոյի առաջնություն․ երկրորդ օրվա արդյունքները
Ըմբշամարտ 💬 Comment

Ապրիլի 17-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացավ Եվրոպայի 2026 թվականի ձյուդոյի առաջնության երկրորդ օրը։ Այդ օրը մեդալներ խաղարկվեցին երեք քաշային կարգերում՝ տղամարդկանց մինչև 73 կգ, ինչպես նաև կանանց մինչև 57 և 63 կգ քաշային կարգերում։

Երկու ոսկե մեդալ նվաճեցին մրցաշարի տանտերերը․ Վրաստանի հավաքականի հաշվին արդեն կա 2 ոսկե և 1 արծաթե մեդալ տնային առաջնությունում։ Եվս մեկ ոսկե մեդալ նվաճեց Նիդերլանդները։

Հայաստանի հավաքականի կազմում երկրորդ օրը հանդես եկավ Արտակ Թորոսյանը (73 կգ), սակայն նա պարտվեց առաջին մենամարտում։

Եվրոպայի առաջնություն 2026․ երկրորդ օրվա արդյունքներ

Տղամարդիկ

73 կգ․

  • Լաշա Շավդատուաշվիլի (Վրաստան)
  • Հիդայաթ Հեյդարով (Ադրբեջան)
  • Դայան Բուլեմտաֆես (Ֆրանսիա) և Բիլալ Չիլօղլու (Թուրքիա)

Կանայք

57 կգ․

  • Էթերի Լիպարտելիանի (Վրաստան)
  • Թիմնա Նելսոն Լևի (Իսրայել)
  • Բինտա Նդիայե (Շվեյցարիա) և Սառա Լեոնի Սիսիկ (Ֆրանսիա)

63 կգ․

  • Ժոանե վան Լիսհաուտ (Նիդերլանդներ)
  • Մանոն Դեկետեր (Ֆրանսիա)
  • Անժելիկա Շիմանսկա (Լեհաստան) և Իվա Օբերան (Խորվաթիա)

Մրցաշարի երկրորդ օրը մեդալներ կխաղարկվեն ևս երեք քաշային կարգերում՝

  • Տղամարդիկ՝ մինչև 81 կգ և 90 կգ
  • Կանայք՝ մինչև 70 կգ

Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։