SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանը 13 մեդալ է նվաճել խուլ մարզիկների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունների առաջին օրը


Հայաստանը 13 մեդալ է նվաճել խուլ մարզիկների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունների առաջին օրը
Ըմբշամարտ

Հայաստանի ըմբիշները Ծաղկաձորում անցկացվող խուլ մարզիկների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունների առաջին օրը նվաճել են երեք ոսկե, չորս արծաթե և վեց բրոնզե մեդալ։ Նոյեմբերի 26-ին քաղաքի գլխավոր մարզահամալիրում մեդալներ են խաղարկվել հունահռոմեական ոճի պատանիների և երիտասարդների մրցումներում։ 

Ավետիս Գալստյանը դարձել է Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն մինչև 45 կգ քաշային կարգում։ Երիտասարդների պայքարում ոսկե մեդալներ են նվաճել Արման Ասատրյանը (մինչև 55 կգ) և Ռոման Ուսոյանը (մինչև 77 կգ)։

Հայաստանի հավաքականի բոլոր մրցանակակիրները նոյեմբերի 26-ին

  • Ոսկի։ Պատանիներ՝ Ավետիս Գալստյան (45 կգ)։ Երիտասարդներ՝ Արման Ասատրյան (55 կգ) և Ռոման Ուսոյան (77 կգ)։
  • Արծաթ։ Պատանիներ՝ Հարություն Գասպարյան (48 կգ), Դավիթ Հարությունյան (51 կգ), Ատոմ Ասլանյան (55 կգ) և Ալեքս Նիկողոսյան (71 կգ)։
  • Բրոնզ։ Պատանիներ՝ Հրաչ Գյուրջյան (60 կգ), Նարեկ Տանդիլյան (65 կգ), Մուշեղ Սարգսյան (92 կգ) և Արամ Բարսեղյան (110 կգ)։ Երիտասարդներ՝ Սեյրան Պետրոսյան (67 կգ) և Գրիգոր Հակոբյան (97 կգ)։

Ե՞րբ կանցկացվեն հաջորդ գոտեմարտերը

Նոյեմբերի 27-ին գորգ դուրս կգան հունահռոմեական ոճի մեծահասակ ըմբիշները։ Կիսաեզրափակիչներն ու եզրափակիչները նախատեսված են նոյեմբերի 28-ին։ Ազատ ոճի ըմբշամարտի մրցումները կմեկնարկեն նոյեմբերի 29-ին՝ կրտսեր տարիքային խմբերի գոտեմարտերով։ Վերջին եզրափակիչներն ու փակման արարողությունը կանցկացվեն դեկտեմբերի 1-ին։ 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տվյալներով՝ առաջնություններին մասնակցում են շուրջ 300 մարզիկներ և պատվիրակությունների ներկայացուցիչներ 11 երկրից։ Հայաստանը ներկայացնում է ավելի քան 20 ըմբիշ։ Առաջնությունների բացման մասին՝ Sportaran-ում։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։