Հայկ Մարտիրոսյանը կկատարի «Նոա» – ԲԿՄԱ հանդիպման խորհրդանշական առաջին հարվածը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը կլինի Հայաստանի ֆուտբոլի առաջնության «Նոա» – ԲԿՄԱ հանդիպման հատուկ հյուրը։ Խաղի մեկնարկից առաջ Հայաստանի շախմատի հավաքականի առաջատարը դուրս կգա խաղադաշտ և կկատարի գնդակին խորհրդանշական առաջին հարվածը։
Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի հանդիպումը կկայանա շաբաթ օրը՝ նոյեմբերի 28-ին, Երևանի ժամանակով 20:00-ին։ «Նոան» ԲԿՄԱ-ին կընդունի Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում։ Առաջին շրջանում թիմերը հանդիպել էին օգոստոսի 23-ին, և «Նոան» արտագնա խաղում հաղթել էր 1:0 հաշվով։
Հանդիպումից երկու շաբաթ առաջ Մարտիրոսյանը Բուդապեշտում անցկացված Total Chess World Championship Tour Pilot մրցաշարում հաղթել էր համաշխարհային վարկանիշի առաջատար Մագնուս Կառլսենին։ Նոյեմբերի 13-ին հայ գրոսմայստերը սպիտակներով հաղթել էր 41-րդ քայլում, իսկ նորվեգացու դեմ երկրորդ պարտիան ավարտել ոչ-ոքի։ Խաղային օրվա արդյունքներով Մարտիրոսյանը միանձնյա գլխավորել էր իր խումբը։