Հայաստանի U17 հավաքականը փրկեց ոչ-ոքի Եվրոպայի առաջնության ընտրական մեկնարկային խաղում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի U17 հավաքականը անցկացրեց Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության որակավորման երկրորդ փուլի իր առաջին հանդիպումը՝ ոչ-ոքի խաղալով Լյուքսեմբուրգի U17 հավաքականի հետ՝ 2:2 հաշվով։
Հայաստանի թիմը անհաջող սկսեց հանդիպումը և արդեն առաջին խաղակեսից հետո պարտվում էր 0:2 հաշվով։ Սակայն ընդմիջումից հետո Ալեքսանդր Պետրոսյանի սաները ամբողջությամբ տիրեցին նախաձեռնությանը և ցուցադրեցին որակապես այլ ֆուտբոլ։
Երկրորդ խաղակեսում հայերը կարողացան երեք րոպեի ընթացքում հավասարեցնել հաշիվը. 63-րդ րոպեին աչքի ընկավ «Ուրարտուի» ներկայացուցիչ Արսեն Առաքալյանը, իսկ արդեն 66-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց «Փյունիկի» խաղացող Անդրանիկ Երվանդյանը։
Հետագա ընթացքում Հայաստանի հավաքականը ավելի մոտ էր հաղթանակին։ Ամենավտանգավոր դրվագներից մեկը գրանցվեց 78-րդ րոպեին, երբ Երվանդյանը կազմակերպեց արագ գրոհ, որն ավարտվեց դարպասաձողին հարվածով։
Հաջորդ հանդիպումը հայկական թիմը կանցկացնի ապրիլի 25-ին՝ Հունգարիայի U17 հավաքականի դեմ, որը առաջին տուրում վստահ հաղթել է Լիխտենշտեյնի U17 հավաքականին՝ 4:0 հաշվով։
Նշենք, որ 5-րդ խմբի բոլոր հանդիպումները անցկացվում են Երևանում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0