Աղանյանը նվաճեց արծաթե մեդալ 2026 թվականի Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ ծանրորդ Արա Աղանյանը դարձել է 2026 թվականի Եվրոպայի ծանրամարտի առաջնության արծաթե մեդալակիր՝ մինչև 94 կգ քաշային կարգում։
Պոկում վարժությունում Աղանյանը ցույց տվեց երկրորդ արդյունքը, իսկ հրումում զբաղեցրեց երրորդ տեղը։ Երկամարտի ընդհանուր հաշվարկով նա գրանցեց 381 կգ արդյունք (175+206)՝ զիջելով միայն օլիմպիական չեմպիոն և աշխարհի ռեկորդակիր Կառլոս Նասարին, որը, չնայած հաղթանակին, հեռու էր իր լավագույն մարզավիճակից։
Եզրափակիչ արդյունքներ (94 կգ, տղամարդիկ)
- Կառլոս Նասար (Բուլղարիա) — 386 կգ (176+210)
- Արա Աղանյան (Հայաստան) — 381 կգ (175+206)
- Ռոմեն Իմադուշեն (Ֆրանսիա) — 370 կգ (163+207)
Այսպիսով, Հայաստանի հավաքականի ակտիվում ընթացիկ Եվրոպայի առաջնությունում արդեն կա 4 արծաթե և մեկ բրոնզե մեդալ։
Այսօր պայքարի մեջ կմտնեն մինչև 86 կգ քաշային կարգում հանդես եկող Հայաստանի ներկայացուցիչներ Էմմա Պողոսյանը և Լիանա Գյուրջյանը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0