Վադիմ Հարությունյանը բացեց իր գոլերի հաշիվը «Արսենալ Ձերժինսկի» կազմում այս մրցաշրջանում (ՎԻԴԵՈ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
19-ամյա հայ կիսապաշտպան Վադիմ Հարությունյանը մրցաշրջանում գրանցեց իր առաջին արդյունավետ գործողությունը՝ գոլ խփելով Բելառուսի Բարձրագույն լիգայի 11-րդ տուրի խաղում։ Նրա թիմը՝ «Արսենալ Ձերժինսկը», վստահ հաղթանակ տարավ «Մոլոդեչնոյի» նկատմամբ՝ 3:0 հաշվով։
Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան Հարությունյանը նախորդ մրցաշրջանում երկու գոլ և վեց գոլային փոխանցում էր կատարել բելառուսական ակումբի կազմում։ Չնայած երիտասարդ տարիքին՝ նրա ելույթները շարունակում են ուշադրություն գրավել։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի իրավունքները պատկանում են «Լոկոմոտիվին», իսկ «Արսենալում» նա հանդես է գալիս վարձավճարով։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0