«Շերիվը» հաղթանակ տարավ ու մոտեցավ չեմպիոնությանը. ամեն ինչ կլուծի «Միլսամիի» հետ հանդիպումը
Տիրասպոլի «Շերիվը» Մոլդովայի առաջնության նախավերջին տուրում նվազագույն՝ 1։0 հաշվով հաղթեց «Բելցին» և մոտեցավ մրցաշարային աղյուսակի առաջատար «Միլսամիին»։
Հաղթական գոլը խփվեց խաղի վերջին րոպեին․ աչքի ընկավ հարձակվող Պապա Յադեն։
Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սերոբյանը խաղադաշտում անցկացրեց 85 րոպե՝ օգնելով իր թիմին կարեւոր հաղթանակի հասնել։
Այսօրվա տուրից հետո «Շերիվը» «Միլսամիից» հետ է մնում ընդամենը մեկ միավորով։ Չեմպիոնի ճակատագիրը կլուծվի վերջին տուրում, որտեղ մրցակիցները կհանդիպեն միմյանց դեմ։ Այդ խաղում հաղթանակը «Շերիվին» կտա չեմպիոնական տիտղոսը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0