Բռնցքամարտի աշխարհի գավաթ–2026․ երկրորդ օրվա արդյունքները Հայաստանի հավաքականի համար
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Բրազիլիայի Ֆոս-դու-Իգուասու քաղաքում շարունակվում է 2026 թվականի բռնցքամարտի աշխարհի գավաթի առաջին փուլը։ Երկրորդ մրցումային օրը ռինգ դուրս եկան Հայաստանի հավաքականի ներկայացուցիչները՝ ցուցադրելով խառը արդյունքներ։
Հայ բռնցքամարտիկների արդյունքները (ապրիլի 21-ի լույս 22-ի գիշերը)
51 կգ (1/16 եզրափակիչ)
Անուշ Գրիգորյանը վստահ հաղթանակ տարավ Թունիսի ներկայացուցիչ Նուր Էլ Հուդա Չամրուխի նկատմամբ՝ ՏԿՕ առաջին ռաունդում։
65 կգ (1/16 եզրափակիչ)
Էլիդա Քոչարյանը պարտվեց խորվաթ Սարա Բերամին՝ 0:5։
55 կգ (1/16 եզրափակիչ)
Ժիրայր Սարգսյանը հաղթեց ղազախ Բաղլան Քենժիբեկին՝ 3:2։
+90 կգ (1/8 եզրափակիչ)
Դավիթ Չալոյանը առավելության հասավ բրազիլացի Ջոել Ռամոսի նկատմամբ՝ 4:1։
65 կգ (1/16 եզրափակիչ)
Արթուր Սահակյանը պարտվեց լեհ Բարտոլոմեյ Ռոսկովիչին՝ 1:4։
Հիշեցնենք, որ մրցումների մեկնարկային օրը հայ երեք բռնցքամարտիկները՝ Արթուր Բազեյանը, Արարատ Հարությունյանը և Նարեկ Մանասյանը, հաղթանակներ էին տարել՝ ապահովելով թիմի վստահ մեկնարկը։
Չնայած մրցաշարից առաջ առաջացած լոգիստիկ խնդիրներին, Հայաստանի հավաքականը արժանապատիվ մեկնարկեց իր համար դեբյուտային Աշխարհի գավաթում՝ World Boxing-ի հովանու ներքո, և շարունակում է պայքարը բարձր արդյունքների համար։
Ապրիլի 22-ի լույս 23-ի գիշերը Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան՝ Արարատ Հարությունյանը (70 կգ)՝ Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցչի դեմ, Արթուր Բազեյանը (60 կգ)՝ 2024 թվականի Օլիմպիական խաղերի մրցանակակիր Մունարբեկ Սեիտբեկ Ուուլուի (Ղրղզստան) դեմ, և Ռուդոլֆ Գարբոյանը (50 կգ)՝ իտալացի մարզիկի դեմ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0