SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Գևորգ Դիարբյանը նորամուտ ունեցավ «Նյու Ինգլենդ Ռեվոլյուշն» հիմնական կազմում


Գևորգ Դիարբյանը նորամուտ ունեցավ «Նյու Ինգլենդ Ռեվոլյուշն» հիմնական կազմում
Ֆուտբոլ 💬 Comment

23-ամյա վինգեր Գևորգ Դիարբյանը նորամուտ ունեցավ ԱՄՆ-ի Գավաթի (US Open Cup) շրջանակներում MLS-ի «Նյու Ինգլենդ Ռեվոլյուշն» ակումբի հիմնական կազմում։

1/16 եզրափակիչում «Ռոդ Այլենդի» դեմ խաղում Դիարբյանը դուրս եկավ դաշտ 87-րդ րոպեին և առանցքային դեր խաղաց հաղթական գոլի ընթացքում։ Նրա փոխանցումից հետո գնդակը դիպավ դարպասաձողին, այնուհետև թիմակիցը այն ուղարկեց դարպաս։ Արդյունքում «Նյու Ինգլենդ Ռեվոլյուշն»-ը հաղթեց 2:1 հաշվով և անցավ 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի «Չիկագո Ֆայերի» հետ։

Դիարբյանը հանդես է գալիս ակումբի երկրորդ թիմում՝ MLS Next Pro առաջնությունում։ Այս մրցաշրջանում նա անցկացրել է 7 խաղ, խփել մեկ գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։

Նշենք, որ ակումբի մեկ այլ հայ ֆուտբոլիստ՝ դարպասապահ Դոնովան Փարիզյանը, ընդգրկված էր հայտացուցակում, սակայն խաղադաշտ դուրս չեկավ։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։