Գարիկ Կարապետյան՝ 2026 թվականի Եվրոպայի չեմպիոն մինչև 110 կգ քաշային կարգում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ ծանրամարտիկ Գարիկ Կարապետյանը դարձել է 2026 թվականի Եվրոպայի չեմպիոն ծանրամարտի մինչև 110 կգ քաշային կարգում։
22 տարեկանում Կարապետյանն արդեն նվաճել է Եվրոպայի չեմպիոնի իր երրորդ տիտղոսը՝ հաստատելով իր դիրքը որպես համաշխարհային ծանր քաշայինների առաջատարներից մեկը։
«Պոկում» վարժությունում Գարիկը զբաղեցրել է երրորդ տեղը՝ 189 կգ արդյունքով։ «Հրում» վարժությունում նա նվաճել է փոքր ոսկե մեդալ՝ բարձրացնելով 226 կգ։ Երկամարտի հանրագումարով (415 կգ) նա զբաղեցրել է վերջնական առաջին տեղը։
Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Սիմոն Մարտիրոսյանը, մնացել է առանց մեդալի․
- 4-րդ տեղ պոկումում (183 կգ)
- 6-րդ տեղ հրումում (215 կգ)
- 6-րդ տեղ երկամարտի հանրագումարում (398 կգ)
110 կգ (տղամարդիկ) արդյունքներ
Պոկում
- Լուիս Լաուրետ (Ռումինիա) — 195 կգ (Եվրոպայի ռեկորդ)
- Քրիստո Քրիստով (Բուլղարիա) — 190 կգ
- Գարիկ Կարապետյան (Հայաստան) — 189 կգ
Հրում
- Գարիկ Կարապետյան (Հայաստան) — 226 կգ
- Հաս-Մագոմեդ Բալաև (Ռուսաստան) — 225 կգ
- Քրիստո Քրիստով (Բուլղարիա) — 222 կգ
Երկամարտ
- Գարիկ Կարապետյան (Հայաստան) — 415 կգ (189+226)
- Լուիս Լաուրետ (Ռումինիա) — 414 կգ (195+219)
- Քրիստո Քրիստով (Բուլղարիա) — 412 կգ (190+222)
Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը մեդալային հաշվարկում բարձրանում է առաջին տեղ՝ ունենալով 2 ոսկե, 4 արծաթե և 1 բրոնզե մեդալ։
Մեդալային հաշվարկ (7 օրվա արդյունքներով)
- Հայաստան — 2 ոսկի, 4 արծաթ, 1 բրոնզ
- Բուլղարիա — 2 ոսկի, 1 արծաթ, 2 բրոնզ
- Թուրքիա — 2 ոսկի, 3 բրոնզ
- Ուկրաինա — 1 ոսկի, 1 արծաթ, 1 բրոնզ
- Մեծ Բրիտանիա — 1 ոսկի, 1 բրոնզ
- Բելգիա, Իտալիա, Ֆինլանդիա, Մոլդովա — յուրաքանչյուրն ունի 1 ոսկի
Վաղը Հայաստանի կազմում հանդես կգա նաև Վարազդատ Լալայանը, որը համարվում է +110 կգ քաշային կարգի գլխավոր ֆավորիտը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
1