Ոսկե դեբյուտ․ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը՝ Եվրոպայի չեմպիոն և փոխչեմպիոն
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Մայիսի 30-ին Լայպցիգում անցկացվեցին սպորտային մարմնամարզության Եվրոպայի 2025 թվականի առաջնության նժույգ սարքի եզրափակիչները։ Հայ մարմնամարզիկները՝ 17-ամյա Համլետ Մանուկյանը և 18-ամյա Մամիկոն Խաչատրյանը, պատմական դեբյուտ ունեցան մեծահասակների մայրցամաքային առաջնությունում։
Համլետ Մանուկյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն՝ հավաքելով 14.766 միավոր։ Նրա ելույթը աչքի էր ընկնում բարձր բարդությամբ, կայունությամբ և կատարման մաքրությամբ․ Համլետն անվերապահորեն կատարեց իր ծրագիրը և արժանիորեն նվաճեց ոսկե մեդալը։
Մամիկոն Խաչատրյանն էլ փայլեց նույն սարքի եզրափակչում և արժանացավ արծաթե մեդալի՝ ցույց տալով 14.733 միավոր արդյունք։ Չնայած սա Մամիկոնի առաջին մրցաշարն էր այս մակարդակում, նա ապացուցեց, որ պատկանում է նոր սերնդի ամենահեռանկարային մարմնամարզիկների թվին։
Համլետ Մանուկյանի ելույթի բարդությունը կազմել է 5.6, իսկ Մամիկոն Խաչատրյանինը՝ 5.7, սակայն Համլետն ավելի մաքուր կատարեց իր տարրերը։ Իտալացի Գաբրիելլո Տարգետայի ելույթի բարդությունը եղել է 5.9, բայց նա եզրափակել է երրորդ հորիզոնականը՝ 14.400 արդյունքով։
Երկու հայ մարմնամարզիկ — առաջին երկու հորիզոնականները։
Նժույգի արդյունքները, Եվրոպայի 2025 թվականի առաջնություն

Նույն օրը ավելի ուշ՝ օղակների եզրափակչում, Հայաստանը կներկայացնեն Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0