Ժորա Այվազյանը փոխեց Bellator-ը ռուսական լիգայի հետ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ MMA մարտիկ Ժորա Այվազյանը (15-1) կշարունակի իր կարիերան ռուսական ACA լիգայում, որտեղ կհամալրի թեթևքաշային դիվիզիոնի կազմը։ Սպորտսմենի դեբյուտը նախատեսված է հոկտեմբերի կեսերին՝ Դուբայում կայանալիք ACA 194 մրցաշարում։
Ավելի վաղ Այվազյանը հանդես էր գալիս PFL/Bellator-ի հովանու ներքո, սակայն այդ ընթացքում անցկացրել է ընդամենը մեկ մենամարտ։ 2024 թ․ սեպտեմբերին նա հաղթանակ տարավ վետերան Յանսի Մեդեյրոսի նկատմամբ։ Bellator-ի հետ պայմանագիրը Այվազյանը կնքել էր դեռևս 2022 թվականին՝ մինչև լիգաների միավորումը։
PFL-ում չկարողացան հայ մարզիկին գտնել արժանի կիրառություն, և ի վերջո նա որոշեց վերադառնալ Ռուսաստան, որտեղ էլ կշարունակի իր կարիերան։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0