Ժորա Հակոբյանը նոկաուտի է ենթարկել ճապոնացի Ռիկու Յամանոյին K-1 մրցաշարում Ճապոնիայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայկական կիկբոքսինգի ներկայացուցիչ Ժորա Հակոբյանը (31-6) տպավորիչ հաղթանակ է տարել K-1 Dontaku մրցաշարում Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում՝ առաջին ռաունդում նոկաուտի ենթարկելով տեղի մարզիկ Ռիկու Յամանոյին։
Ռաունդի ավարտին Հակոբյանը նախ նոկդաունի է ենթարկել մրցակցին, իսկ երբ ճապոնացին վեր է կացել, հայ մարզիկը հզոր հարձակումով ավարտել է մենամարտը՝ հաղթելով նոկաուտով։
27-ամյա Հակոբյանի համար սա երկրորդ անընդմեջ հաղթանակն էր և առաջինը՝ Ճապոնիայի հողում։
Հաջորդ մենամարտը Ժորան կանցկացնի սեպտեմբերի 7-ին Տոկիոյում՝ K-1 World MAX 2025 հեղինակավոր մրցաշարի բացման փուլում, որտեղ կշարունակի պայքարը չեմպիոնի տիտղոսի համար։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0