Ժորա Այվազյանը կմասնակցի ACBJJ գրանդ-փրիին մարտական ջիու-ջիցուում (օնլայն հեռարձակմամբ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Այսօր՝ հուլիսի 11-ին, PFL / Bellator-ի հայտնի մարտիկ Ժորա Այվազյանը (15-1) կմասնակցի մարտական ջիու-ջիցուի հեղինակավոր ACBJJ գրանդ-փրիին՝ մինչև 75 կգ քաշային կարգում։ Մրցաշարը կկայանա Կրասնոդարում՝ համախմբելով ոլորտի ուժեղագույն ներկայացուցիչներին։
Այվազյանի առաջին մրցակիցը կլինի Խաբիբ Նուրմագոմեդովի թիմի ներկայացուցիչ Մավլետ Ամիրովը (11-4), ով MMA-ում հանդես գալու հսկայական փորձ ունի։
Գրանդ-փրիի հաղթողը կստանա 10 հազար դոլար մրցանակ, իսկ եզրափակիչ դուրս եկողը՝ 5 հազար։
Մրցաշարը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին։ Ուղիղ հեռարձակումը հասանելի կլինի ACBJJ-ի պաշտոնական YouTube ալիքում։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0