2025/26 թվականի Եվրոպայի Լիգայի որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունն անցկացվեց Նիոնում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հունիսի 18-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ 2025/26 թվականի Եվրոպայի Լիգայի որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։ Այս փուլից մեկնարկող ակումբները, ինչպես նաև առաջին փուլի հաղթողները, տեղեկացան իրենց հնարավոր մրցակիցների անունները։
Հիշեցնենք, որ Եվրոպայի Լիգայի որակավորման առաջին փուլում պարտություն կրած թիմերը կշարունակեն պայքարը Կոնֆերենցիայի Լիգայի որակավորման երկրորդ փուլում։ Նրանց մրցակիցները հայտնի կդառնան այդ փուլի վիճակահանությունից հետո։
Հայտնի դարձան նաև այն թիմերի հնարավոր մրցակիցները, որտեղ հանդես են գալիս հայ ֆուտբոլիստներ․
-
Լեգիա (Լեհաստան, Վահան Բիչախչյան) / Ակտոբե (Ղազախստան) — Բանիկ (Չեխիա)
-
Շերիֆ (Մոլդովա, Արթուր Սերոբյան) / Պրիշտինա (Կոսովո) — Ուտրեխտ (Նիդեռլանդներ)
Երկրորդ փուլի բոլոր զույգերը՝
-
Լուգանո (Շվեյցարիա) — Չլուժ (Ռումինիա) / Պակշ (Հունգարիա)
-
Ցելյե (Սլովենիա) / Սաբահ (Ադրբեջան) — Պարտիզան (Սերբիա) / ԱԵԿ Լառնակա (Կիպրոս)
-
Բեյթար Շևա (Իսրայել) / Լևսկի Սոֆիա (Բուլղարիա) — Բրագա (Պորտուգալիա)
-
Բանիկ (Չեխիա) — Լեգիա (Լեհաստան) / Ակտոբե (Ղազախստան)
-
Անդերլեխտ (Բելգիա) — Սպարտակ Տրնավա (Սլովակիա) / Հեկեն (Շվեդիա)
-
Շերիֆ (Մոլդովա) / Պրիշտինա (Կոսովո) — Ուտրեխտ (Նիդեռլանդներ)
-
Միդյուլլանդ (Դանիա) — Հիբեռնիան (Շոտլանդիա)
-
Բեշիկթաշ (Թուրքիա) — Շախտյոր Դոնեցկ (Ուկրաինա) / Իլվես (Ֆինլանդիա)
Երկրորդ փուլի հանդիպումները նախատեսված են 2025 թվականի հուլիսի 24-ին և 31-ին։

Չեմպիոնների Լիգայի վիճակահանությունը՝ ԱՅՍՏԵՂ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0