SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Առաջին օրվա վիճակահանությունը և ուղիղ հեռարձակումը՝ «Muhamet Melo» ազատ ըմբշամարտի մրցաշար


Առաջին օրվա վիճակահանությունը և ուղիղ հեռարձակումը՝ «Muhamet Melo» ազատ ըմբշամարտի մրցաշար
Ըմբշամարտ 💬 Comment

Փետրվարի 26-ին Տիրանայում կմեկնարկի «Muhamet Melo» ըմբշամարտի երկրորդ վարկանիշային մրցաշարը։ Մրցաշարին կմասնակցեն 6 հայ ազատ ոճի ըմբիշներ։

Մրցաշարի մեկնարկը փետրվարի 26-ին՝ ժամը 10:30-ին՝ Ալբանիայի ժամանակով։ Նախնական գոտեմարտերն ու եզրափակիչները տեղի կունենան նույն օրը։

Ուղիղ եթերում «Muhamet Melo» ըմբշամարտի մրցաշարը հնարավոր կլինի դիտել UWW+ հարթակում։

Նաեւ առցանց հեռարձակումը հասանելի կլինի մեր Telegram-ալիքում։

Առաջին օրը կանցկացվեն գոտեմարտեր ազատ ոճի 57 կգ, 61 կգ, 65 կգ, 70 կգ, 74 կգ և 86 կգ քաշային կարգերում։

Հայ ըմբիշների առաջին գոտեմարտերը

  • 57 կգ (քառորդ եզրափակիչ)՝ Մանվել Խնձրծյան (Հայաստան) — Կենտո Յումիա (Ճապոնիա)։
  • 70 կգ (1/8 եզրափակիչ)՝ Արման Անդրեասյան (Հայաստան) — Յոսինոսուկե Աոյագի (Ճապոնիա)։
  • 70 կգ (1/8 եզրափակիչ)՝ Վազգեն Թևանյան (Հայաստան) — Միխայիլ Գեորգիև (Բուլղարիա)։
  • 74 կգ (քառորդ եզրափակիչ)՝ Նարեկ Հարությունյան (Հայաստան) — Մոհամմադ Մոթթագինի (Իսպանիա)։

Հայկ Պապիկյանը (79 կգ) և Գուրգեն Սիմոնյանը (97 կգ) կմրցեն փետրվարի 27-ին։

Առաջին օրվա բոլոր մրցաշարային ցանցերը․

 

Muhamet Melo draws

Muhamet Melo

Muhamet Melo draws

Турнир по борьбе в Тиране. Рейтинговая серия

Турнир по борьбе в Тиране. Рейтинговая серия

Турнир по борьбе в Тиране. Рейтинговая серия


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։