Բուդապեշտում կայանալիք հունահռոմեական ոճի ըմբշամարտի վարկանիշային մրցաշարի վիճակահանությունը և առցանց հեռարձակումը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Վաղը՝ հուլիսի 19-ին, Բուդապեշտում կմեկնարկի հունգարացի լեգենդար ըմբիշներ Իմրե Պոյլակի և Յանոշ Վարգայի հիշատակին նվիրված հունահռոմեական ըմբշամարտի վարկանիշային մրցաշարը։ Մրցաշարը կհավաքի աշխարհի ուժեղագույն ըմբիշներին, և առաջին օրը մեդալները կխաղարկվեն 72, 87 և 130 կգ քաշային կարգերում։ Հուլիսի 20-ին կանցկացվեն մնացած յոթ քաշային կարգերի գոտեմարտերը։
Արդեն կայացել է գոտեմարտերի վիճակահանությունը, և հայտնի են բոլոր մրցաշարային ցանցերը։
Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան երեք ըմբիշներ։ Ներկայացնում ենք նրանց առաջին մրցակիցներին՝
-
63 կգ (1/8 եզրափակիչ)՝ Կարեն Ասլանյան (Հայաստան) — Երկեբուլան Արդակով (Ղազախստան)
1/4 եզրափակիչ՝ Էլիս Քոուլման (ԱՄՆ) -
82 կգ (1/16 եզրափակիչ)՝ Սամվել Գրիգորյան (Հայաստան) — Իսլամ Ալիև (Ռուսաստան)
-
97 կգ (1/16 եզրափակիչ)՝ Հայկ Խլոյան (Հայաստան) — Տոմիսլավ Բրկան (Խորվաթիա)
Մրցաշարին կմասնակցեն նաև Նարեկ Օհանյանը (Ռուսաստան), Արթուր Սարգսյանը (Ռուսաստան) և Արամ Վարդանյանը (Ուզբեկստան)։
Ինչպես դիտել Բուդապեշտի վարկանիշային մրցաշարը՝ առցանց
-
Պաշտոնական վճարովի հեռարձակումը հասանելի է UWW+ հարթակում
-
Հայաստանում մրցաշարը կցուցադրի Fast Sports հեռուստաալիքը
-
Անվճար դիտում՝ UWW TV-ի VK էջում
-
Անվճար նաև SPORTARAN Telegram ալիքում
Բոլոր գոտեմարտային ցանցերը՝ վիճակահանությունից հետո՝










Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0