Մ23 աշխարհի առաջնության ազատ ոճի ըմբշամարտի վիճակահանություն․ հայ ըմբիշները ճանաչեցին իրենց առաջին մրցակիցներին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հոկտեմբերի 23-ին Սերբիայի Նովի Սադ քաղաքում կայացավ Մ23 աշխարհի առաջնության ազատ ոճի ըմբշամարտի վիճակահանությունը։ Մրցաշարի մասնակիցները տեղեկացան իրենց առաջին մրցակիցների մասին, իսկ արդեն հոկտեմբերի 24-ից կսկսվեն գոտեմարտերը։
Ըստ ժամանակացույցի՝
-
Հոկտեմբերի 24-ին գոտեմարտի կանցնեն 74 և 92 կգ քաշային կարգերի ըմբիշները,
-
Հոկտեմբերի 25-ին՝ 57, 70, 79 և 125 կգ,
-
Հոկտեմբերի 26-ին՝ 61, 65, 86 և 97 կգ քաշայինները։
Հայաստանը մրցաշարում կներկայացնի տաս ըմբիշ։ Նրանց առաջին մրցակիցները հետևյալն են․
-
57 կգ (1/16 եզրափակիչ)՝ Նորիկ Հարությունյան (Հայաստան) — Մարուֆ Կարգբո (Սիեռա Լեոնե)
-
61 կգ (1/16 եզրափակիչ)՝ Լևիկ Միքայելյան (Հայաստան) — Ռեզա Մոմենի (Իրան)
-
65 կգ (1/16 եզրափակիչ)՝ Անդրանիկ Ավետիսյան (Հայաստան) — Լա Ժանգ (Չինաստան)
-
70 կգ (1/8 եզրափակիչ)՝ Դավիթ Մարգարյան (Հայաստան) — Մատիաս Ռամիրես (Չիլի) / Յունբին Յուե (Չինաստան) զույգի հաղթողը
-
74 կգ (1/16 եզրափակիչ)՝ Գրիգոր Չոլակյան (Հայաստան) — Ալոնզո Գարսիա (Մեքսիկա)
-
79 կգ (1/8 եզրափակիչ)՝ Հայկ Պապիկյան (Հայաստան) — Վիտալի Մալենկով (Ուկրաինա)
-
86 կգ (1/16 եզրափակիչ)՝ Մուշեղ Մկրտչյան (Հայաստան) — Թեոդորոս Սինգրիդիս (Հունաստան)
-
92 կգ (1/16 եզրափակիչ)՝ Կնյազ Իբոյան (Հայաստան) — Ուլուկբեկ Սոորոմբեկով (Ղրղզստան)
-
97 կգ (1/16 եզրափակիչ)՝ Սերգեյ Սարգսյան (Հայաստան) — Զաֆար Ալիև (Ադրբեջան)
-
125 կգ (1/8 եզրափակիչ)՝ Խաչատուր Խաչատրյան (Հայաստան) — Նամոզ Աբդուրաշիդով (Ուզբեկստան)
Մրցաշարը կանցկացվի հոկտեմբերի 24-ից 27-ը։ Հայկական հավաքականը նպատակ ունի հաջող հանդես գալ և մեդալներ նվաճել մի քանի քաշային կարգերում։
Նշենք, որ 74 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի կազմում առաջին անգամ կմրցի Գրիգոր Չոլակյանը, որը նախկինում հանդես է եկել ԱՄՆ-ի կազմում։
Բոլոր գոտիները՝
57 kg

61 kg

65 kg

70 kg

74 kg

79 kg

86 kg

92 kg

97 kg

125 kg

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նովի Սադում ավարտվեց Մ23 աշխարհի առաջնությունը հունահռոմեական ոճի ըմբշամարտում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0