Ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության վիճակահանությունը. բոլոր մրցաշարային փակագծերում
Մարտի 7-ին Տիրանայում կայացավ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության վիճակահանությունը։ Մրցաշարը կմեկնարկի վաղը՝ մարտի 8-ին։ Առաջին օրը մրցագորգ դուրս կգան հետևյալ քաշային կարգերի ըմբիշները՝ 57, 65, 70, 79, 97 կգ:
Մրցաշարի բոլոր գոտեմարտերի ցանցերը և Հայաստանի հավաքականի ըմբիշների առաջին մրցակիցները.
57 կգ:
Քառորդ եզրափակիչ: Նորիկ Հարությունյան (Հայաստան) — Բեքիր Կեսեր (Թուրքիա) / Դենի Լուբրանո (Իտալիա):

61 կգ:
1/8 եզրափակիչ: Լևիկ Միքայելյան (Հայաստան) — Դարիո Դիտտրիխ (Գերմանիա):

65 կգ:
1/8 եզրափակիչ: Հայկ Աբրահամյան (Հայաստան) — Աբդուլլա Թոփրաք (Թուրքիա):

70 կգ:
1/16 եզրափակիչ: Վլադիմիր Ազարյան (Հայաստան) — Մարտոն Վարգա (Հունգարիա):

74 կգ:
1/8 եզրափակիչ: Նարեկ Նիկողոսյան (Հայաստան) — Ռաուլ Կասո (Իտալիա):

79 կգ — ՉԿԱ

86 կգ:
1/8 եզրափակիչ: Ռազմիկ Եպրեմյան (Հայաստան) — Արսենի Ջիոև (Ադրբեջան):

92 կգ:
Քառորդ եզրափակիչ: Կնյազ Իբոյան (Հայաստան) — Արտյոմ Իգնացյուկ (Բելառուս) / Դանիել Ֆիշեր (Գերմանիա):

97 կգ:
1/8 եզրափակիչ: Սերգեյ Սարգսյան (Հայաստան) — Աբդուլլա Շաբանով (Ադրբեջան):

125 կգ:
Քառորդ եզրափակիչ: Խաչատուր Խաչատրյան (Հայաստան) — Գիգա Շավաձե (Վրաստան) / Դմիտրի Դուսկով (Մոլդովա):

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0