Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության վիճակահանությունը. բոլոր մրցաշարային փակագծերը
Մարտի 11-ին Տիրանայում կայացավ մինչև 23 տարեկանների Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի առաջնության վիճակահանությունը։ Մրցաշարը կմեկնարկի վաղը՝ մարտի 12-ին։ Առաջին օրը կմրցեն հետևյալ քաշային կարգերի ըմբիշները՝ 55, 63, 77, 87 և 130 կգ։
Մրցաշարի բոլոր գոտեմարտերը և Հայաստանի հավաքականի ըմբիշների առաջին մրցակիցները.
55 կգ:
1/8: Արայիկ Թոփալյան (Հայաստան) — Կոբա Կարումիձե (Վրաստան)։

60 կգ:
1/8: Սուրեն Աղաջանյան (Հայաստան) — Միկել Տրոպլինի (Ալբանիա)։

63 կգ:
1/8: Դավիթ Ջոտյան (Հայաստան) — Վիտալի Երեմենկո (Մոլդովա)։

67 կգ:
1/16: Ռուբեն Միրանյան (Հայաստան) — Անտոնիո Խրիստով (Բուլղարիա)։

72 կգ:
1/8: Աշոտ Խաչատրյան (Հայաստան) — Էրեն Ուլքու (Թուրքիա)։

77 կգ:
1/8: Մարտիկ Պետրոսյան (Հայաստան) — Իլյա Վալևսկի (Բելառուս)։

82 կգ:
1/16: Էրիկ Տեր-Մաթևոսյան (Հայաստան) — Լեոն Ռիվալտա (Իտալիա)։

87 կգ:
1/8: Վիգեն Նազարյան (Հայաստան) — Ջոջու Սամադով (Ադրբեջան)։

97 կգ:
1/8: Հարություն Կիրակոսյան (Հայաստան) — Աղլի Մուսաև (Ադրբեջան)։

130 կգ:
1/4: Ռազմիկ Կուրդյան (Հայաստան) — Գեորգիոս Խրիստոֆորիդիս (Հունաստան) / Միխայլո Վիշնիվեցկի (Ուկրաինա)։

Ողջունում ենք ուղիղ հեռարձակումը UWW+ հարթակում և SPORTARAN Telegram ալիքում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0