Հայաստանի կանանց հավաքականը պարտվեց Լյուքսեմբուրգին ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայում
Ֆուտբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը պարտություն կրեց ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի երրորդ տուրի խաղում՝ 1:3 հաշվով զիջելով Լյուքսեմբուրգի հավաքականին։
Հայաստանի հավաքականի միակ գոլը 28-րդ րոպեին խփեց մոսկովյան «Սպարտակի» պաշտպան Սվետլանա Կարագյոզյանը։ Գոլային փոխանցման հեղինակն էր Լարա Քազանջյանը, ով հանդես է գալիս ֆրանսիական «Լանսում»։
Երեք տուրերից հետո Հայաստանի հավաքականն ունի 6 միավոր և գտնվում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում։
Թիմի հաջորդ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 8-ին՝ Աստանայում, Ղազախստանի հավաքականի դեմ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0