Հայաստանի Մ-19 կանանց հավաքականը ԵՎՐՈ-19-ի ընտրական փուլի ավարտին պարտվեց Կիպրոսին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի Մ-19 կանանց երիտասարդական հավաքականը ԵՎՐՈ-2025-ի ընտրական մրցաշարի (B լիգա, B1 խումբ) վերջին հանդիպմանը 0:1 հաշվով պարտվեց Կիպրոսի հավաքականին։
Հայաստանի հավաքականը ավարտեց ընտրական փուլի առաջին շրջանը Սերբիայում՝ զբաղեցնելով 4-րդ տեղը և չկարողանալով միավորներ վաստակել․ թիմը մրցաշարը եզրափակեց 0 խփած և 9 բաց թողած գնդակներով։
Խմբում ունեցած ելույթների արդյունքում Հայաստանը, Մոնտենեգրոն և Կիպրոսը շարունակելու են պայքարը ընտրական փուլի երկրորդ փուլում՝ B լիգայում, մինչդեռ Սերբիան, զբաղեցնելով առաջին տեղը, նվաճեց ուղեգիր դեպի A լիգա։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0