Հայաստանի կանանց մինչև 16 տարեկանների հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի փոխչեմպիոն
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի մինչև 16 տարեկան աղջիկների բասկետբոլի հավաքականը երկրորդ տեղն է գրավել Եվրոպայի մինչև 16 տարեկանների առաջնությունում՝ C դիվիզիոնում, որն ավարտվեց նախօրեին։ Եզրափակիչ խաղում հայ բասկետբոլիստուհիները 58:65 հաշվով զիջել են Կիպրոսի հավաքականին։
Հայաստանի հավաքականի առաջատարը եզրափակչում եղել է Քելին Շադջանյանը, ով վաստակել է 22 միավոր։ Նա ամբողջ մրցաշարի արդյունքներով դարձել է երկրորդը լավագույն ռմբարկուների ցուցակում՝ միջինը 15.6 միավոր մեկ խաղում։ Զարմանալի ցուցանիշներ է գրանցել նաև Ավա Սեդա Գարիբը, որը երկրորդն է դարձել միջինում կատարված հետխաղարկումներով՝ 11.4 մեկ խաղում։
Հայաստանի հավաքականի ճանապարհը մրցաշարում՝
Հայաստան — Վրաստան 84:57
Հայաստան — Ջիբրալթար 102:46
Հայաստան — Կիպրոս 69:73
Կիսաեզրափակիչ՝ Հայաստան — Մալթա 72:65
Եզրափակիչ՝ Հայաստան — Կիպրոս 58:65
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0