Հայաստանի Մ16 կանանց հավաքականը դուրս է եկել Եվրոպայի առաջնության «Ս» դիվիզիոնի եզրափակիչ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի մինչև 16 տարեկանների կանանց բասկետբոլի հավաքականը դուրս է եկել Եվրոպայի առաջնության «Ս» դիվիզիոնի եզրափակիչ։ Մալթայում անցկացվող մրցաշարի կիսաեզրափակչում մեր հավաքականը հաղթեց Մալթայի հասակակիցներին՝ 72:65 հաշվով։
Հանդիպման լավագույն խաղացող դարձավ Ավա Գարիբը, որը ձևակերպեց տպավորիչ դաբլ-դաբլ՝ 21 միավոր, 17 վերաբերմամբ, 4 փոխանցում, 3 խլում և 2 բլոկ։ Նրա վստահ խաղը ինչպես հարձակման, այնպես էլ պաշտպանությունում՝ դարձավ հաղթանակի բանալին։
Թիմի հաղթանակին մեծ ներդրում ունեցավ նաև Սուսաննա Խաչատրյանը՝ 16 միավոր, 11 վերաբերում, 2 փոխանցում, 2 խլում և 2 բլոկ ցուցանիշներով։
Եզրափակչում Հայաստանի Մ16 հավաքականը կմրցի Կիպրոսի ընտրանու հետ՝ «Ս» դիվիզիոնի չեմպիոնի կոչման համար։ Կիպրոսը կիսաեզրափակչում վստահ հաղթանակ էր տարել Ալբանիայի նկատմամբ՝ 90:56 հաշվով։
Հիշեցնենք, որ խմբային փուլում Կիպրոսը նվազագույն առավելությամբ հաղթել էր Հայաստանին՝ 73:69։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0