Հայաստանի Մ16 կանանց բասկետբոլի հավաքականը ջախջախեց Վրաստանին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի մինչև 16 տարեկանների կանանց բասկետբոլի հավաքականը վստահ հաղթանակ տարավ Եվրոպայի առաջնության (C դիվիզիոն) առաջին տուրում՝ 84:57 հաշվով ջախջախելով Վրաստանի հասակակիցներին։ Մրցաշարը տեղի է ունենում Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում։
Հայկական թիմում ամենաարդյունավետ խաղացողը դարձավ Քելին Շաջանյանը՝ վաստակելով 20 միավոր։ Նրա ակտիվում կան նաև 2 անդրադարձ, 1 փոխանցում և 2 խլում։
Լավ խաղ ցուցադրեցին նաև՝
-
Նաոմի Քարդզայրը՝ 16 միավոր,
-
Արենի Օգանյանը՝ 12 միավոր,
-
Սուզաննա Խաչատրյանը՝ 11 միավոր,
-
Միլա Ֆեստեքջյանը՝ 11 միավոր։

Հայաստանի հավաքականը հանդես է գալիս A խմբում՝ Վրաստանի, Կիպրոսի և Գիբրալթարի թիմերի հետ։
Հաջորդ խաղը կկայանա հուլիսի 9-ին՝ Գիբրալթարի դեմ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0