Հայաստանի Մ16 կանանց բասկետբոլի հավաքականը մեկնել է Կոսովո՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի մինչև 16 տարեկան աղջիկների բասկետբոլի հավաքականը մեկնել է Կոսովո՝ մասնակցելու Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի մրցաշարին, որը կանցկացվի հուլիսի 8-ից 13-ը։
Թիմը գլխավորում է Թադե Մարտիրոսյանը, իսկ մրցավայր են մեկնել հետևյալ խաղացողները․
-
Սուսաննա Խաչատրյան
-
Էլինա Խաչիկյան
-
Անահիտ Բաղդասարյան
-
Ավա Ղարիբ
-
Քելին Շաջանյան
-
Արենի Օհանյան
-
Նաոմի Քարծայր
-
Միլա Ֆըսթըկջյան
-
Ալինա Փանոսյան
-
Լիա Դավիդյան
-
Ալեքսա Վալենսիա
Հայաստանի հավաքականը հանդես կգա A խմբում՝ մրցելով Վրաստանի, Ջիբրալթարի և Կիպրոսի Մ16 հավաքականների հետ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0