SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Բիլի Ջին Քինգի գավաթ․ Հայաստանի կանանց հավաքականը շարունակում է հաղթարշավը


Բիլի Ջին Քինգի գավաթ․ Հայաստանի կանանց հավաքականը շարունակում է հաղթարշավը
Թենիս 💬 Comment

Հայաստանի կանանց թենիսի հավաքականը Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում տարել է երկրորդ անընդմեջ հաղթանակը՝ ամրապնդելով դիրքերը Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում։ Հունիսի 17-ին Գայանե Մովսիսյանի գլխավորած թիմը 2:1 հաշվով առավելության է հասել Անդորրայի հավաքականի նկատմամբ։

Մենախաղերում առաջինը կորտ դուրս եկած Ալինա Սողոմոնյանը 1 ժամ 8 րոպեում 6:3, 6:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել Յուդիթ Կարտանայի նկատմամբ։ Երկրորդ մենախաղում Անի Ամիրաղյանը հանդիպել է Անդորրայի առաջատար Վիկտորյա Խիմենես-Կասինցևային, որը WTA վարկանիշում 135-րդն է։ Այս խաղում հայ թենիսիստուհին զիջել է՝ 0:6, 1:6։

Հանդիպման ճակատագիրը վճռվել է զուգախաղում, որտեղ Սողոմոնյան - Ամիրաղյան զույգը 6:2, 6:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել Պիչելի - Խիմենես Կասինցևա զույգի նկատմամբ։

Հիշեցնենք, որ նախորդ օրը Հայաստանի հավաքականը 3:0 հաշվով հաղթել էր Սան Մարինոյի ընտրանուն։ Երկու տուրից հետո մեր թիմը վաստակել է 2 միավոր և գլխավորում է ենթախումբը։ Հունիսի 18-ին Հայաստանի հավաքականը մրցելու է նույնքան միավոր ունեցող Մալթայի թիմի հետ։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։