Ժան-Ռենե Աղաջանյանը մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Նյուրնբերգ II»-ը
21-ամյա հայ կիսապաշտպան Ժան-Ռենե Աղաջանյանը 2025 թվականի ամռանը կհեռանա գերմանական «Նյուրնբերգ II» ակումբից։ Այդ մասին հայտնում է գերմանական ակումբի ակադեմիայի պաշտոնական էջը։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է մրցաշրջանի ավարտին և չի վերանորոգվի։
Աղաջանյանը երկու տարի անցկացրեց «Նյուրնբերգ»-ի համակարգում՝ հանդես գալով ակումբի երկրորդ թիմում՝ Բավարիայի տարածաշրջանային լիգայում (Գերմանիայի չորրորդ դիվիզիոն)։ Այս մրցաշրջանը վնասվածքներով էր ծանրաբեռնված․ Աղաջանյանը մասնակցել է ընդամենը 9 խաղի և խփել 1 գոլ։ Նախորդ մրցաշրջանում նրա ցուցանիշներն ավելի տպավորիչ էին՝ 3 գոլ և 5 գոլային փոխանցում։
Ժան-Ռենեն ծնվել է Ֆրանսիայում, սակայն վաղ տարիքից հանդես է գալիս Գերմանիայում։ Նա երեք տարի խաղացել է «Կայզերսլաուտերնի» ակադեմիայում, ինչպես նաև 1 հանդիպում անցկացրել է Հայաստանի Մ19 հավաքականի կազմում։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ևս մեկ հայ ֆուտբոլիստ՝ Էնթոնի Սարդարյանը, նույնպես կլքի «Նյուրնբերգ»-ը մրցաշրջանի ավարտից հետո։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0