«Ուրարտուի» հայտը «Նեմանի» հետ պատասխան խաղի համար․ առանց Ալեֆի, Իսրայելյանի և Վարդանյանի
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը մեկնել է Հունգարիա, որտեղ անցկացնելու է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումը Գրոդնոյի «Նեմանի» դեմ։ Թիմի պաշտոնական հայտացուցակում կրկին բացակայում են Ալեֆ Սանտոսը, Արթուր Իսրայելյանը և Էդիկ Վարդանյանը։ Բացի այդ, դարպասապահ Գոռ Մատինյանը հանդիպումը կբաց թողնի որակազրկման պատճառով։
Դյոռում կայանալիք խաղի հայտացուցակում ընդգրկված է 23 ֆուտբոլիստ։ Դարպասապահներ՝ Դրագոևիչ և Նազարեթյան։ Պաշտպաններ՝ Փիլոյան, Ղազարյան, Բրատկով, Ցիմբալյուկ, Սիմոնյան, Մարգարյան, Այվազյան։ Կիսապաշտպաններ՝ Գունկո, Մկրտչյան, Աղասարյան, Պալիենկո, Պոլյառուս, Միրզոյան, Միշել, Դադամյան, Պոլյակով։ Հարձակվողներ՝ Յակովլև, Քալուկյան, Հարությունյան։
Պատասխան խաղը կանցկացվի չեզոք դաշտում՝ Հունգարիայի Դյոռ քաղաքում։ Հիշեցնենք, որ Երևանի առաջին խաղում «Նեմանը» հաղթել էր 2:1 հաշվով։ Չնայած նվազագույն հաշվով պարտությանը, «Ուրարտուն» շարունակում է պահպանել պայքարը երկրորդ փուլի ուղեգրի համար։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0