Ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունը, մրցաշարի ամբողջական արդյունքները
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հուլիսի 30-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում կայացավ հունահռոմեական ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության 2025 թվականի եզրափակիչ օրը։ Երրորդ օրը որոշվեցին հաղթողներն ու մրցանակակիրները հինգ քաշային կարգերում՝ 45, 51, 60, 71 և 92 կգ։
Մրցումների արդյունքներով հայտնի դարձան բոլոր քաշային կարգերի չեմպիոնները։ Հայաստանի հավաքականը նվաճեց մեկ ոսկե և երկու բրոնզե մեդալ։ Աշխարհի չեմպիոն դարձավ Ջանես Նազարյանը (65 կգ), իսկ բրոնզե մեդալներ նվաճեցին Մարատ Աչեմյանը (51 կգ) և Զավեն Մեժլումյանը (60 կգ)։
Աշխարհի առաջնության արդյունքներով Ուզբեկստանի ըմբիշները նվաճեցին 4 ոսկե մեդալ, իսկ Հայաստանի, Իրանի, Ադրբեջանի, Ղրղզստանի, Ղազախստանի և Հնդկաստանի հավաքականները՝ մեկական ոսկի։
Եվրոպական երկրների մեջ ոսկե մեդալ նվաճեցին միայն Հայաստանը և Ադրբեջանը։ Միևնույն ժամանակ թիմային հաշվարկում առաջին չորս տեղերը զբաղեցրին ասիական թիմերը․ առաջին տեղում Իրանը (125 միավոր), երկրորդում՝ Ուզբեկստանը (118), երրորդում՝ Ղազախստանը (113), և չորրորդում՝ Ղրղզստանը (100)։
Հայաստանը զբաղեցրեց 9-րդ տեղը 55 միավորով, քանի որ միայն երեք ըմբիշ կարողացան թիմային միավորներ բերել։
Աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնության երրորդ օրվա արդյունքները (հուլիսի 30)
45 կգ.
ՖԻՆԱԼ․ Կուանիշբեկ Ժանգաժոլ (Ղազախստան) - Նուրկերիմ Կումարբեկով (Ղրղզստան) 8-7
Բրոնզ․ Աբդուռահման Հուսեյնլի (Ադրբեջան) - Տիմուր Մահարամով (Ուկրաինա) 9-0
Բրոնզ․ Վադիմ Տարելունգա (Մոլդովա) - Բենյամին Հեզլի (Իրան) 8-3
Պատվո հարթակ․
-
Կուանիշբեկ Ժանգաժոլ (Ղազախստան)
-
Նուրկերիմ Կումարբեկով (Ղրղզստան)
-
Աբդուռահման Հուսեյնլի (Ադրբեջան) և Վադիմ Տարելունգա (Մոլդովա)
51 կգ.
ՖԻՆԱԼ․ Հիքմաթ Հագվերդիև (Ադրբեջան) - Օտաբեկ Տուրսունով (Ուզբեկստան) 1-4
Բրոնզ․ Մարատ Աչեմյան (Հայաստան) - Պոլատ Կարադենիզ (Թուրքիա) 11-0
Բրոնզ․ Աբուկ Բակար Սագա (Նորվեգիա) - Իսլամ Կուրբանով (Ղրղզստան) 5-3
Պատվո հարթակ․
-
Օտաբեկ Տուրսունով (Ուզբեկստան)
-
Հիքմաթ Հագվերդիև (Ադրբեջան)
-
Մարատ Աչեմյան (Հայաստան) և Աբուկ Բակար Սագա (Նորվեգիա)
60 կգ.
ՖԻՆԱԼ․ Ալի Նազարով (Ադրբեջան) - Ամանգելդի Իսկաբաև (Ղրղզստան) 6-1
Բրոնզ․ Զավեն Մեժլումյան (Հայաստան) - Դենիս Սերեդին (Ուկրաինա) 5-2
Բրոնզ․ Աբոլֆազի Զարե Էսհագի (Իրան) - Հումայուն Էրկինով (Ուզբեկստան) 7-5
Պատվո հարթակ․
-
Ալի Նազարով (Ադրբեջան)
-
Ամանգելդի Իսկաբաև (Ղրղզստան)
-
Զավեն Մեժլումյան (Հայաստան) և Աբոլֆազի Զարե Էսհագի (Իրան)
71 կգ.
ՖԻՆԱԼ․ Դիմիտրիոս Սուլիս (Հունաստան) - Բեհրուզբեկ Վալիև (Ուզբեկստան) 1-3
Բրոնզ․ Մոհամմադ Քազեմի (Իրան) - Յուսին Ահմադլի (Ադրբեջան) 4-3
Բրոնզ․ Իմրե Կոլոմպար (Հունգարիա) - Մարլեն Մեյրբեկուլի (Ղազախստան) 1-7
Պատվո հարթակ․
-
Բեհրուզբեկ Վալիև (Ուզբեկստան)
-
Դիմիտրիոս Սուլիս (Հունաստան)
-
Մոհամմադ Քազեմի (Իրան) և Մարլեն Մեյրբեկուլի (Ղազախստան)
92 կգ.
ՖԻՆԱԼ․ Ամիրադամ Մոհամմադի (Իրան) - Կոնստանտին Կասյան (Բելառուս) 8-0
Բրոնզ․ Սաիդ Պաշաև (Ադրբեջան) - Ահմեդ Ուզուն (Թուրքիա) 0-5
Բրոնզ․ Դավիդ Կալկինս (ԱՄՆ) - Իոնուտ Պատրու (Ռումինիա) 4-0
Պատվո հարթակ․
-
Ամիրադամ Մոհամմադի (Իրան)
-
Կոնստանտին Կասյան (Բելառուս)
-
Դավիդ Կալկինս (ԱՄՆ) և Ահմեդ Ուզուն (Թուրքիա)
Ամբողջական արդյունքները բոլոր քաշային կարգերում

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0