Ավարտվեց Ստրանջայի գավաթ 2026-ը․ բռնցքամարտի մրցաշարի ամբողջական արդյունքները
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Մարտի 1-ին Սոֆիայում ավարտվեց հեղինակավոր միջազգային բռնցքամարտի մրցաշարը՝ «Ստրանջայի գավաթ — 2026»-ը, որին մասնակցեցին 35 երկրների մարզիկներ։
Հայաստանի հավաքականի կազմում մրցաշարին մասնակցեցին 10 բռնցքամարտիկներ։ Թիմին հաջողվեց նվաճել մեկ մեդալ՝ բրոնզե մրցանակակիր դարձավ Անուշ Գրիգորյանը (51 կգ)։
Հայաստանի համար սա առաջին մրցաշարն էր նորաստեղծ World Boxing ֆեդերացիայի հովանու ներքո։ Ելույթը լիովին հաջողված չի կարելի համարել, սակայն այն դարձավ նոր փուլի սկիզբ և կարևոր մրցակցային փորձ թիմի համար։
Հավաքականի առաջատարներ Դավիթ Չալոյանը (+90 կգ) և Նարեկ Մանասյանը (90 կգ) պարտություն կրեցին իրենց առաջին մենամարտերում։ Մրցաշարը մեկնարկային փուլում ավարտեցին նաև Ժիրայր Սարգսյանը (55 կգ), Արթուր Սահակյանը (65 կգ) և Էլիդա Քոչարյանը (65 կգ)։ Մեկական հաղթանակ տարան Ռուդոլֆ Գարբոյանը (50 կգ), Արթուր Բազեյանը (60 կգ), Հարություն Ակոպկոխյանը (70 կգ) և Մարատ Միքայելյանը (75 կգ)։
Ստրանջայի գավաթ 2026-ի արդյունքները
ՏՂԱՄԱՐԴԻԿ
50 կգ
Դանիյալ Սաբիտ (Ղազախստան)
Բիլալխաբաշի Նազարով (Ադրբեջան)
Ասիլբեկ Ջալիլով (Ուզբեկստան) և Սիովուշ Մուհամմադիև (Ուկրաինա)
55 կգ
Մաքսիմ Զիմենկո (Ուկրաինա)
Լորենցո Պատրիսիո (ԱՄՆ)
Յասեն Ռադև (Բուլղարիա) և Բիլգունսայխան Խարխուու (Մոնղոլիա)
60 կգ
Ռադոսլավ Ռոսենով (Բուլղարիա)
Լուիս Գաբրիել Նասիմենտու (Բրազիլիա)
Ուիլյամ Հյուիթ (Անգլիա) և Այդեր Աբդուրաիմով (Ուկրաինա)
65 կգ
Էլվին Ալիև (Ուկրաինա)
Յուրի Ֆալկաո Ռեյս (Բրազիլիա)
Պարտիս Մուգալզայ (Անգլիա) և Մալիկ Հասանով (Ադրբեջան)
70 կգ
Լավանտ Բրաունլի (ԱՄՆ)
Ֆարուխ Տոխտասունով (Ղազախստան)
Շավկատժոն Բոլտաև (Ուզբեկստան) և Օլիվեյրա Ռեյս (Բրազիլիա)
75 կգ
Ֆազլիդդին Էրկինբոև (Ուզբեկստան)
Ռամի Կիվան (Բուլղարիա)
Ալեքսանդրու Բուլեու (Ռումինիա) և Գաբրիելե Գուիդի (Իտալիա)
80 կգ
Պավլո Իլյուշա (Ուկրաինա)
Ժավոխիր Ումմատալիև (Ուզբեկստան)
Ուիլյամ Չոլով (Բուլղարիա) և Ջամալ Կուլիև (Ուկրաինա)
85 կգ
Ակմալժոն Իսրոիլով (Ուզբեկստան)
Մատվий Ռաժբա (Ուկրաինա)
Դանիլո Ժասան (Ուկրաինա) և Նորբեկ Աբդուլլաև (Ուզբեկստան)
90 կգ
Տուրաբեկ Խաբիբուլլաև (Ուզբեկստան)
Բոգդան Տոլմաչով (Ուկրաինա)
Ջոզեֆ Ավինոնգյա (ԱՄՆ) և Սամիր Սոբիրով (Ուզբեկստան)
+90 կգ
Դամար Թոմաս (Անգլիա)
Օզոդբեկ Ալիև (Ուզբեկստան)
Յորդան Մորեխոն (Բուլղարիա) և Նիկիտա Պուտիլով (Գերմանիա)
ԿԱՆԱՅՔ
48 կգ
Սաբինա Բոբոկուլովա (Ուզբեկստան)
Հաննա Օխոտա (Ուկրաինա)
Նոմունդարի Էնկհ-Ամգալան (Մոնղոլիա) և Ֆարզոնա Ֆոզիլովա (Ուզբեկստան)
51 կգ
Զլատիսլավա Չուկանովա (Բուլղարիա)
Ֆերուզա Կազակովա (Ուզբեկստան)
Անուշ Գրիգորյան (Հայաստան) և Քեյթլին Ֆրայերս (Իռլանդիա)
54 կգ
Էլինա Բազարովա (Ղազախստան)
Լորեն Մակի (Անգլիա)
Յոսելին Պերես (ԱՄՆ) և Անել Սաքիշ (Ղազախստան)
57 կգ
Նիգինա Ուկտամովա (Ուզբեկստան)
Միքայելա Ուոլշ (Իռլանդիա)
Ալիսա Մենդոսա (ԱՄՆ) և Նիամ Ֆայ (Իռլանդիա)
60 կգ
Դոնյետա Սադիկու (Կոսովո)
Ռեբեկա դե Լիմա Սանտոս (Բրազիլիա)
Յոմնա Այադ (Եգիպտոս) և Նամուն Մոնխոր (Մոնղոլիա)
65 կգ
Նավբահոր Համիդովա (Ուզբեկստան)
Լաուրա Եսենկելդի (Ղազախստան)
Սաշա Հիքեյ (Անգլիա) և Գրեյնի Ուոլշ (Իռլանդիա)
70 կգ
Շանթել Ռիդ (Անգլիա)
Վիվիանե դոս Սանտոս Պերեյրա (Բրազիլիա)
Իզաբելլա Ուինկլեր (ԱՄՆ) և Լեկեյշա Պերգոլիտի (Ավստրալիա)
75 կգ
Ազիզա Զոկիրովա (Ուզբեկստան)
Էմմա Սյու Գրինտրի (Ավստրալիա)
Վալենտինա Խալզովա (Ղազախստան) և Նաոմի Գրեհեմ (ԱՄՆ)
80 կգ
Նադեժդա Ռյաբեց (Ղազախստան)
Յարեն Դուզթաշ (Թուրքիա)
Պարպիևա Ռուխշոնա (Ուզբեկստան)
+80 կգ
Վալերիա Աքսենովա (Ղազախստան)
Օլտինոյ Սոտիմբոևա (Ուզբեկստան)
Ալեյնա Մեհմեդ (Բուլղարիա) և Դինա Իսլամբեկովա (Ղազախստան)
Ոսկե մեդալների քանակով ընդհանուր արդյունք
| Երկիր | Ոսկե մեդալ |
|---|---|
| Ուզբեկստան | 7 |
| Ղազախստան | 4 |
| Ուկրաինա | 3 |
| Բուլղարիա | 2 |
| Անգլիա | 2 |
| ԱՄՆ | 1 |
| Կոսովո | 1 |
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0