Մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունն ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հոկտեմբերի 23-ին Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտվեց 2025 թվականի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունը հունահռոմեական ոճի ըմբշամարտում։ Թիմային հաշվարկում հաղթեց Իրանի հավաքականը՝ հավաքելով 143 միավոր (3 ոսկի, 1 արծաթ, 2 բրոնզ)։ Երկրորդ տեղը զբաղեցրեց Ուկրաինան՝ 96 միավորով (2 ոսկի, 2 արծաթ)։
Աշխարհի չեմպիոն դարձան նաև Մոլդովայի, Ադրբեջանի, Եգիպտոսի և Ճապոնիայի ըմբիշները։
Հայաստանի հավաքականը գրավեց յոթերորդ տեղը՝ նվաճելով երկու մեդալ՝ արծաթ և բրոնզ։
Արծաթե մեդալը մինչև 130 կգ քաշային կարգում նվաճեց Ռազմիկ Քուրդյանը, իսկ բրոնզե մեդալը՝ Սուրեն Աղաջանյանը (մինչև 60 կգ)։
Արդյունքները
55 կգ
-
Էլմիր Ալիև (Ադրբեջան)
-
Ալիբեկ Ամիրով (Ռուսաստան)
-
Խոջիաքբար Քուչկարով (Ուզբեկստան), Վիշվաջիտ Մորե (Հնդկաստան)
21-րդ տեղ — Արաիկ Թոփալյան (Հայաստան)
60 կգ
-
Կոտո Գոմի (Ճապոնիա)
-
Սաջադ Աբբասպուռրագանի (Իրան)
-
Սուրեն Աղաջանյան (Հայաստան), Մեհրոժ Բահրամով (Ուզբեկստան)
63 կգ
-
Զիա Բաբաշով (Ադրբեջան)
-
Վիտալի Երիոմենկո (Մոլդովա)
-
Դորջի Շունգուրծիկով (Ռուսաստան), Ադհամ Ելսայեդ (Եգիպտոս)
21-րդ տեղ — Դավիթ Ջոտյան (Հայաստան)
67 կգ
-
Մոհամեդ Աբդելրահիմ (Եգիպտոս)
-
Անրի Խոզրևանիձե (Վրաստան)
-
Ահմադրեզա Նեժադ (Իրան), Օտտո Բլեք (ԱՄՆ)
7-րդ տեղ — Ռուբեն Միրանյան (Հայաստան)
72 կգ
-
Իման Մոհամմադի (Իրան)
-
Աբրոր Ատաբաև (Ուզբեկստան)
-
Ռուսլան Նուրուլլաև (Ադրբեջան), Մերեյ Մաուլիթկանով (Ղազախստան)
5-րդ տեղ — Գասպար Տերտերյան (Հայաստան)
77 կգ
-
Իրդան Միրզոև (Ուկրաինա)
-
Տեմուրի Օրջոնիկիձե (Վրաստան)
-
Ալեքսանդրու Սոլովեյ (Մոլդովա), Լևենտե Լավայ (Հունգարիա)
7-րդ տեղ — Սամվել Տերտերյան (Հայաստան)
82 կգ
-
Ալեքսանդրին Գուտու (Մոլդովա)
-
Ռուսլան Աբդիև (Ուկրաինա)
-
Օմար Սատաև (Ղազախստան), Աբոլֆազլ Մոհամմադի (Իրան)
14-րդ տեղ — Յուրիկ Պետրոսյան (Հայաստան)
87 կգ
-
Գոլամրեզա Ֆարոխիսենջանի (Իրան)
-
Իվան Չմիր (Ուկրաինա)
-
Փեյթոն Ջեյքոբսոն (ԱՄՆ), Աչիկո Բոլքվաձե (Վրաստան)
23-րդ տեղ — Ռուբեն Գևորգյան (Հայաստան)
97 կգ
-
Եգոր Յակուշենկո (Ուկրաինա)
-
Յուսուֆ Մացիև (Ղազախստան)
-
Մաքսիմ Ավարին (Ռուսաստան), Ռիչարդ Կարլսոն (Էստոնիա)
5-րդ տեղ — Արշակ Հեղամյան (Հայաստան)
130 կգ
-
Ֆարդին Հեդայատի (Իրան)
-
Ռազմիկ Քուրդյան (Հայաստան)
-
Ալեքսանդր Մելեխով (Ռուսաստան), Լաշլո Դարաբոշ (Հունգարիա)
Թիմային հաշվարկ
Իրան — 143 միավոր
Ուկրաինա — 96
Ադրբեջան — 93
Ռուսաստան — 87 (ոչ պաշտոնական)
Վրաստան — 81
Ուզբեկստան — 72
Ղազախստան — 72
Հայաստան — 71

Հոկտեմբերի 23-ին Նովի Սադում շարունակվեցին նաև կանանց մրցումները։
Չեմպիոն դարձան Չինաստանի, Ղրղզստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները։
Հոկտեմբերի 24-ին կանցկացվեն կանանց պայքարի եզրափակիչները և կմեկնարկեն տղամարդկանց ազատ ոճի մրցումները։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0