Ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունը, Հայաստանը երկրորդն է Եվրոպայում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հունիսի 28-ին Իտալիայի Կաորլե քաղաքում ավարտվեց մինչև 15 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի հավաքականը գրանցեց փայլուն արդյունք՝ թիմային հաշվարկում զբաղեցնելով երկրորդ տեղը՝ 125 միավորով՝ զիջելով միայն Ադրբեջանին (131 միավոր), բայց գերազանցելով Վրաստանին (99 միավոր):
Հայ պատանի ըմբիշները նվաճեցին մեկ ոսկե, երեք արծաթե և երկու բրոնզե մեդալ՝ հաստատելով հայկական ըմբշամարտի բարձր մակարդակը։ Հայաստանի միակ չեմպիոնը դարձավ Արամ Սարգսյանը (68 կգ):
Ռուսաստանի հավաքականն ուներ երեք ոսկե, մեկ արծաթե և չորս բրոնզե մեդալ, սակայն Ռուսաստանը չէր մասնակցում թիմային հաշվարկին, ուստի Ադրբեջանը ճանաչվեց հաղթող՝ մեկ ոսկե մեդալով։
Հիշեցնենք, որ ընդամենը երկու օր առաջ Հայաստանը երկրորդն էր դարձել նաև ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում։
Թիմային հաշվարկ՝

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0