Զավեն Մեժլումյանը նվաճեց բրոնզե մեդալ իր դեբյուտային Աշխարհի առաջնությունում (U17)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Զավեն Մեժլումյանը (60 կգ) բրոնզե մեդալ նվաճեց կադետների (U17) աշխարհի առաջնությունում, որը տեղի է ունենում Աթենքում։
Երրորդ տեղի համար պայքարում Մեժլումյանը վստահ հաղթանակ տարավ ուկրաինացի Դենիս Սերենդինի նկատմամբ՝ 5:2 հաշվով։
Մրցաշարի ընթացքում Զավենը ցուցադրեց բարձր մակարդակի պայքար։ Մխիթարական փուլում նա ջախջախեց գերմանացի Միկա Լաբեսին (9:0), իսկ հետո հաղթեց մեքսիկացի Զևս Գոնսալեսին (5:0)։ Հիմնական ցանցում Մեժլումյանը միայն վերջնամասում զիջեց ապագա ֆինալիստ Ամենգելդի Իսակբաևին (7:11) Ղրղզստանից՝ վերջին վայրկյաններին զիջելով չորս միավոր։
Այս աշխարհի առաջնությունը Զավեն Մեժլումյանի առաջին միջազգային մրցաշարն էր, և նա անմիջապես կարողացավ նվաճել մեդալ։ Նախկինում այս քաշային կարգում Հայաստանի անունը բարձր էր պահում Եվրոպայի չեմպիոն Հայկ Մանուկյանը։
Բրոնզե մեդալի համար մենամարտի տեսանյութը՝ ուկրաինացի ըմբիշի դեմ։
Ավելի վաղ Աթենքի մրցաշարում ոսկե մեդալ էր նվաճել Ջանես Նազարյանը (65 կգ), իսկ Մարատ Աչեմյանը (51 կգ) ևս բրոնզե մեդալ էր բերել Հայաստանի հավաքականին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0