Յուրիկ Մխիթարյանի անհավատալի մենամարտը U20 Աշխարհի առաջնությունում և եզրափակիչի ուղեգիր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ մարզիկ Յուրիկ Մխիթարյանը (60 կգ) դուրս է եկել երիտասարդների հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչ, որն անցկացվում է Բուլղարիայում։ 17-ամյա մարզիկը տարել է չորս վաղաժամ հաղթանակ և վստահորեն հասել մրցաշարի վճռական գոտեմարտին։
Մխիթարյանի բոլոր գոտեմարտերը ավարտվել են արդեն առաջին ռաունդում․ նա ակնհայտ առավելություն է ցուցադրել յուրաքանչյուր մրցակցի նկատմամբ։
Կիսաեզրափակիչում հայ ըմբիշը մրցեց հնդիկ Սուրաջի հետ՝ U20 Ասիայի գործող չեմպիոնի և U17 աշխարհի չեմպիոնի (2022)։ 19-ամյա Սուրաջն արդեն փորձել էր ուժերը մեծահասակների մրցաշարերում, սակայն Յուրիկը ոչ մի հնարավորություն չթողեց նրան՝ հաղթելով մեկ րոպեում 9:0 հաշվով։
Եզրափակիչում Մխիթարյանը կմրցի ադրբեջանցի Այհան Ջավադովի հետ՝ U20 Եվրոպայի գործող չեմպիոնի և U17 աշխարհի չեմպիոնի (2024)։ Կիսաեզրափակիչում Ջավադովը հաղթել էր վրացի Վախթանգ Լոլուային՝ 7:1 հաշվով։
Այսօր կիսաեզրափակիչում հանդես եկավ նաև մեկ այլ հայ ըմբիշ՝ Մարտիկ Պետրոսյանը (82 կգ)։ Նա զիջեց ռուս Միխայիլ Շկարինին (0:9) և վաղը կպայքարի բրոնզի համար։ Իսկ Շկարինը եզրափակչում կբախվի Ղազախստանի Դիաս Սեյտկալիևի հետ։
Հայ ըմբիշների արդյունքները (օգոստոսի 21).
60 կգ (Յուրիկ Մխիթարյան)
1/16 եզրափակիչ՝ Յուրիկ Մխիթարյան (Հայաստան) — Լուկաս Լո Գրասսո (Ֆրանսիա) 9:1
1/8 եզրափակիչ՝ Յուրիկ Մխիթարյան (Հայաստան) — Աուգուստո Վարգաս Վալե (Չիլի) 8:0
1/4 եզրափակիչ՝ Յուրիկ Մխիթարյան (Հայաստան) — Մաքսուտ Սուլթանով (Ուկրաինա) 11:2
Կիսաեզրափակիչ՝ Յուրիկ Մխիթարյան (Հայաստան) — Սուրաջ (Հնդկաստան) 9:0
82 կգ (Մարտիկ Պետրոսյան)
1/8 եզրափակիչ՝ Մարտիկ Պետրոսյան (Հայաստան) — Օսկար Լյուբերա (Լեհաստան) 11:1
1/4 եզրափակիչ՝ Մարտիկ Պետրոսյան (Հայաստան) — Սեյեդ Ազարշաբ (Իրան) 7:3
Կիսաեզրափակիչ՝ Մարտիկ Պետրոսյան (Հայաստան) — Միխայիլ Շկարին (Ռուսաստան) 0:9
Եզրափակիչները կանցկացվեն օգոստոսի 22-ին՝ Երևանի ժամանակով ժամը 19:00-ին։
Վաղը պայքարի կմիանան ևս չորս հայ ըմբիշ․
55 կգ — Արմեն Գևորգյան
67 կգ — Նարեկ Գրիգորյան
72 կգ — Գասպար Տերտերյան
97 կգ — Գրիշա Վոսկանյան
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0