Յուրի Սաքունցը նվաճեց WBC Ասիայի միջինքաշային տիտղոսը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հունիսի 7-ին Բանգկոկում կայացավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո, որի ընթացքում հայկական արմատներ ունեցող բռնցքամարտիկ Յուրի Սակունցը (18-0, 16 նոկաուտ) նվաճեց միջին քաշային կարգում WBC Asia-ի չեմպիոնական գոտին։
Անպարտ Սակունցի մրցակիցը տեղացի բռնցքամարտիկ Պադյոդ Քիադչարոենսիրին էր (6-5)։ Մենամարտն ավարտվեց արդեն երկրորդ ռաունդում՝ Սակունցը վստահ հաղթանակ տարավ նոկաուտով, որը նրա կարիերայի տասնվեցերորդ վաղաժամ հաղթանակն էր։
Այսպիսով, 28-ամյա Սակունցը նվաճեց իր առաջին տարածաշրջանային տիտղոսը և շարունակում է արագ վերելքը միջին քաշային կարգում՝ համաշխարհային վարկանիշում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0