Յուրա Մովսիսյանը մարզում անցկացրեց Հայաստանի պատանեկան հավաքականի հետ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը միացել է Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի մարզումային գործընթացին, որը այս օրերին հավաք է անցկացնում ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Երևանում։
Թիմը պատրաստվում է ընկերական խաղերին՝ Ուզբեկստանի հասակակիցների դեմ։ Խաղերը կանցկացվեն սեպտեմբերի 5-ին Երևանում և սեպտեմբերի 8-ին՝ Աբովյանում։
Մովսիսյանը անհատական պարապմունքներ անցկացրեց պատանեկան հավաքականի հարձակվողների հետ՝ կիսվելով իր փորձով։
«Մեզ համար մեծ պատիվ է այս պահը կիսել հայկական ֆուտբոլի լեգենդի հետ։ Շնորհակալություն ներկայության, խորհուրդների և աջակցության համար։ Շատ շուտով կրկին կհանդիպենք», — նշեց Հայաստանի մինչև 19 հավաքականի գլխավոր մարզիչ Միշա Ժորքայեֆը։
Առաջիկա ընկերական խաղերը կարևոր փուլ կլինեն աշնանային հանդիպումներին նախապատրաստվելու ճանապարհին։ Հոկտեմբերի 8-ից 14-ը Հայաստանի մինչև 19 հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի խաղերին։ Մրցակիցները կլինեն Գերմանիայի, Նորվեգիայի և Կոսովոյի հավաքականները։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0