Յուրա Մելիքյանը կշարունակի կարիերան Լատվիայի Բարձրագույն լիգայում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականի բասկետբոլիստ Յուրա Մելիքյանը կշարունակի իր կարիերան Լատվիայում։ Կենտրոնական խաղացողը միացել է Լատվիայի համալսարանի ակումբին՝ «Latvijas Universitāte» (LU Basketbols), որը հանդես է գալիս Լատվիայի Բարձրագույն լիգայում (LBL), ինչպես նաև Լատվիա–Էստոնիա համատեղ առաջնությունում (Latvian-Estonian Basketball League)։
20-ամյա բասկետբոլիստը Հայաստանի ինչպես հիմնական, այնպես էլ երիտասարդական հավաքականի խաղացող է։ Վերջերս Երևանում կայացած Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունում Մելիքյանը դարձավ լավագույնը թե՛ ռիբաունդներով, թե՛ դաբլ-դաբլերի քանակով։
Անցած մրցաշրջանում նա հասցրեց խաղալ Երևանի ԲԿՄԱ-ում, իսկ երկրորդ կեսը անցկացրեց Ղազախստանի առաջնությունում։
Այժմ Մելիքյանին սպասվում է նոր փորձություն՝ հանդես գալ Լատվիայում բարձր մակարդակով։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0