Յուրա Մելիքյանը կշարունակի կարիերան Շվեյցարիայի առաջնությունում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստ Յուրա Մելիքյանը դարձել է շվեյցարական Starwings Basel ակումբի խաղացող։ 21-ամյա կենտրոնը պայմանագիր է ստորագրել թիմի հետ, որը այս պահին զբաղեցնում է 4-րդ տեղը Շվեյցարիայի բարձրագույն լիգայում։
Մելիքյանը տեղափոխվում է Շվեյցարիա Լատվիայի առաջնությունից, որտեղ հանդես էր գալիս Latvijas Universitāte ակումբում։ Ընթացիկ մրցաշրջանում հայ բասկետբոլիստը մասնակցել է 12 հանդիպման՝ միջինը վաստակելով 8.2 միավոր, կատարելով 7.8 անդրադարձ և 1.1 բլոկ-շոտ մեկ խաղում։
Starwings Basel տեղափոխությունը երիտասարդ կենտրոնի համար կդառնա նոր փուլ եվրոպական կարիերայում և հնարավորություն՝ իրեն դրսևորելու շվեյցարական առաջնության առաջատար ակումբներից մեկում։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի մարտի 2-ին՝ Բուլղարիայի դեմ, Եվրոբասկետ-2029-ի ընտրական փուլի շրջանակում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0